fbpx
Աշխարհ

Փարիզի Հյուսիսային կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա

Փարիզի Հյուսիսային կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, մի քանի մարդ վիրավորվել է։ Հարձակվողն արդեն վնասազերծվել է ոստիկանության կողմից, սակայն չի նշվում՝ նա սպանվել է, թե պարզապես կալանավորվել է, գրում է France Bleu-ն։

Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6:40-ի սահմաններում։ Ոստիկանությունն արագ արձագանքել է միջադեպին, այժմ այնտեղ անվտանգության պարագիծ է ստեղծվել։

BFM TV-ի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն վեց մարդ։

Ֆրանսիական երկաթուղային ընկերության տվյալներով՝ գնացքների երթեւեկությունը խաթարված չէ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ