անձեռնամխելիություն
Հեշտ է ընկնել ծուղակն ու քաղաքականացնել իրավական գործընթացը․ Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցի քննարկման ընթացքում անդրադարձավ այն պնդմանը, թե նշված գործողությունները քաղաքական են։ Նա նշեց, որ շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, որը կուսակցության ղեկավար է ու հնարավոր է հեշտությամբ ծուղակն ընկնել և քաղաքականացնել իրավական գործընթացը։ «Իմ առաջարկն է տարանջատել քաղաքական հատվածը հարցի ու իրավական…
Իրավապահ մարմինները բացառիկ անձեռնմխելի վիճակում են․ Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-յան իր էջում գրել է. «Մինչև հիմա կոռուպցիոն հանցագործություններ չեն բացահայտվել և որևէ մեկի նկատմամբ կոռուպցիոն հանցագործության կատարման հիմքով քրեական գործ չի հարուցվել իրավապահ մարմինների՝ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, քննչական մարմինների և դատախազության որևէ նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ: Ողջամիտ տրամաբանությունը կամ գոյություն ունի, կամ էլ այդ մարմինները գործել են բացառապես…
Ղրղզստանի նախկին նախագահի տան գրոհի ժամանակ տուժածների թիվը հասել է 48-ի
Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ընդունել՝ կապված երկրում իրավիճակի սրման հետ, որտեղ չորեքշաբթի բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների և երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների միջև։ Այս մասին TACC-ին հայտնել է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գուլմիրա Բորուբաևան: «Պետական սահմանի պահպանությունը իրականացվում է սովորական ռեժիմով: Մենք ուժեղացրել…
Դատավորը հեռացավ՝ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանի կողմից բերված բողոքը քննող դատավոր Վագեն Ռշտունին քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննիչի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի այսօր:
Դատարանում ընթանում է Քոչարյանի անձեռնամխելիության հարցով բողոքի քննությունը
Վազգեն Ռշտունու նախագահությամբ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը: Մանրամասներն՝ ավելի ուշ։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և…
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքը
Ապրիլի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ավարտվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը: Քիչ առաջ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը՝ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան…
Դատարանը Գուայդոյին մեղավոր է ճանաչել
Russia Today-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշում է ընդունել արգելել ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյին լքել երկրի տարածքը առանց թույլտվության: Դատարանը Գուայդոյին մեղավոր է ճանաչել իշխանությանը չհարգելու համար, ինչպես նաև դիմել է Ազգային հիմնադիր ժողովին` Գուայդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով: Գուայդոն ի նշան բողոքի՝ հանրահավաք է կազմակերպել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, որի ընթացքում բախումներ են եղել ոստիկանության…
Միջնորդություն է ներկայացվել Կարո Փայլանին և նրա կուսակից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու
Թուրքիայի արդարադատության նախարարությունը 44 պատգամավորի վերաբերյալ իրավական գործընթաց սկսելու նպատակով նրանց անձեռնմխելիությունից զրկելու նպատակով միջնորդություններ է ուղարկել խորհրդարան (մեջլիս): Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը։ Միջնորդություններն ուղարկվել են Թուրքիայում տեղի ունեցող տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններից ընդամենը 1 օր առաջ՝ մարտի 30-ին: 44 միջնորդությունից 39-ը վերաբերվում է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավորներին: Նրանց շարքում է…
Գարո Փայլանին անձեռնամխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը
Թուրքիայի նախագահականից հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» HDP կուսակցությունից մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնամխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել նաև Դիարբեքիր քաղաքի դատախազությունը: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: Դատախազությունը միջնորդությունը ներկայացրել է Փայլանի դեմ Թուրքիայի օրենսգրքի 301 հոդվածով (հոդվածը թուրք ժողովրդի և Թուրքիա պետության, պետական մարմինների հասցեին վիրավորանք հնչեցնելու համար պատիժ է նախատեսում) սկսված հետաքննության…
Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար՝ այդ թվում Կարո Փայլանին
Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար. գրում է ermenihaber-ը: Խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին ներկայացված հիշյալ միջնորդության մեջ 8 պատգամավորի անվանացանկում նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանի անունը: Մնացյալ 7 հոգուց 5-ը դարձյալ HDP-ից են: Ցուցակում զարմանալիորեն հայտնվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացնում է իր միջնորդությունները։ Նիստի մեկնարկից առաջ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածների՝ սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով։ «Դիմում ենք…