Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար. գրում է ermenihaber-ը:
Խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին ներկայացված հիշյալ միջնորդության մեջ 8 պատգամավորի անվանացանկում նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանի անունը: Մնացյալ 7 հոգուց 5-ը դարձյալ HDP-ից են:
Ցուցակում զարմանալիորեն հայտնվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ռըզա Փոսաջըն: Իսկ 8-րդը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP-ԺՀԿ) պատգամավոր Յուքսել Մանսուր Քըլըչն է:
Այս մասին տեղեկացնում է factor.am-ը։
