անձրևներ
Կինշասայում հեղեղումների հետևանքով տասնյակ զոհեր
Կինշասայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, հեղեղումների հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել։ Տուժածներին օգնություն ցուցաբերելու աշխատանքները շարունակվում են։
Կանադայում ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության՝ անձրևի պատճառով
Սառը անձրևի և ուժեղ քամիների պատճառով Կանադայի Օնտարիո և Քվեբեկ նահանգների ավելի քան մեկ միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին են վկայում PowerOutage.ca պորտալի տվյալները, որը տեղեկատվություն է տրամադրում երկրում էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Այսպիսով, Քվեբեկում առանց էլեկտրականության է մնում մոտ 988 հազար սպառող, Օնտարիոյում՝ ավելի քան 130 հազար։ Չորեքշաբթի օրը ցրտաշունչ անձրևը և…
Պակիստանում մուսոնային անձրևների ու հեղեղումների հետևանքով տուժել է 33 մլն մարդ
Մուսոնային անձրևների ու հեղեղների պատճառով Պակիստանում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տուժել է ավելի քան 30 միլիոն մարդ, որը կազմում է այդ երկրի բնակչության 15 տոկոսը։ Ավելի քան 900 մարդ մահացել է։ Այս մասին Reuters-ին հայտնել է Պակիստանի կլիմայական փոփոխությունների նախարար Շերի Ռեհմանը։ Պակիստանի իշխանություններն կոչ են արել միջազգային հանրությանն աջակցել իրենց հեղեղումների հետևանքների վերացման…
Հեղեղումների ու սողանքներ Հնդկաստանում․ կան տասնյակ զոհեր
Հնդկաստանում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, որի հետևանքով երկրի որոշ ափամերձ հատվածներ ու այդտեղի տասնյակ բնակիչներ խիստ տուժել են։ Կերալա նահանգի մի քանի շրջաններում մարդիկ ամբողջությամբ զրկվել են արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ հեղեղումների ու սողանքների հետևանքով 25 մարդ է մահացել, կան տուժածներ անհետ կորածներ։ Ըստ կանխատեսումների՝…
Ջրհեղեղներ Վենեսուելայում․ կա առնվազն 20 զոհ
Հորդառան անձրևները պատուհասան նաև Վենեսուելային։ Այդ երկրի Մերիդա քաղաքում անձրևները հեղեղումներ ու ջրհեղեղներ են առաջ բերել, որոնք էլ իրենց հերթին ավերածությունների պատճառ են դարձել։ Ավերածություններից զատ, կա նաև առնվազն 20 զոհ, բազմաթիվ տուժածներ ու անհետ կորածներ։ Այս մասին հայտնում է Europa Press-ը։ Նշվում է, որ ավերվել է ավելի քան 1200 տուն։ Այս ծանր իրավիճակում Վենեսուելայի…
Թենեսի նահանգում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 21-ի
ԱՄՆ-ի Թենեսի նահանգին պատուհասած հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են առաջացել, որոնք դարձել են տասնյակ զոհերի տուժածների պատճառ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ այս պահի տվյալներով կա առնվազն 21 զոհ ու 50 անհետ կորած։ Ըստ աղբյուրի՝ որոնողափրկարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։
Ջրհեղեղներից Թուրքիայում. կա 66 զոհ
Թուրքիայի խոշոր անտառային հրդեհներին հաջորդում են հորդառատ անձրևներն իրենց աղետալի հետևանքներով։ Առանտ անձրևների հետևանքով առաջացել են սողանքներ, հեղեղումներ ու ջրհեղեղներ։ Դրանց հետևանքով արդեն Թուրքիայում զոհվել է 66 մարդ։ Այս մասին տեղեկանում է Anadolu գործակալությունը։ Նշվում է նաև բազմաթիվ տուժածների մասին։
Իսկական ջրհեղեղ Վոլոգդայում․ մեքենաները լողում են փողոցներում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամբողջ աշխարհում մի կողմից մոլեգնող հրդեհներն են, մյուս կողմից էլ հորդառատ անձրևները։ Այս նույն իրավիճակում է նաև Ռուսաստանը։ Առատ անձրևների հետևանքով ամբողջությամբ ջրով են պատվել Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի փողոցները։ Այս մասին հայտնում է Mir24-ն։ Իրավիճակն այն աստիճանի է հասել, որ փողոցում գտնվող մեքենաներն ուղղակի լողում են փողոցները պատած ջրի մեջ։ https://www.youtube.com/watch?v=Z164N7AseNA
Հնդկաստանում շենքի փլուզումից առնվազն 7 մարդ է զոհվել
Հնդկաստանի որոշ շրջաններին վերջին օրերին նույնպես պատուհասել են հորդառատ անձրևները, որի հետևանքով գրանցվում են սողանքներ ու փլուզումներ։ Վերջին միջադեպերից մեկը՝ Մումբայ քաղաքի շենքերից մեկի փլուզումն է, որի հետևանքով կա առնվազն 7 զոհ ու 3 վիրավոր։ Այս մասին հայտնում է ANI գործակալությունը։ Նշվում է, որ Մումբայում հորդառատ արնձրևների պատճառով հայտարարված է տագնապի կարմիր աստիճան։
Չինաստանում ջրհեղեղներ են․ զոհվել է առնվազն 12 մարդ
Չինաստանում ևս հորդառատ անձրևները հանգեցնում են աղետալի իրադարձությունների, ինչպես վերջին շրջանում Եվրոպայում է։ Չինաստանի Չժենչժոու քաղաքում առատ տեղումների հետևանքով տարհանվել է շուրջ 200 հազար մարդ, իսկ 6000 հազար ծառայողներ մասնակցում են փրկարարական աշխատանքներին։ Այս մասին հայտնում է CGTN պետական հեռուստաալիքը։ Տեղումների հետևանքով հեղեղվել է նույնիսկ մետրոն, բայց փրկարարներին հաջողցել է տարհանել ուղևորներին։ Նշվում է նաև…
Գերմանիայում ջրհեղեղներ են․ զոհվել է առնվազն 80 մարդ
Գերմանիայում հորդառատ անձրևները, հեղեղումներն ու ջրհեղեղները արդեն դարձել են առնվազն 80 մարդու զոհվելու պատճառ։ Սրանից զատ՝ շուրջ 1300 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Նշվում է, որ փրկարարների կանչերի թիվն արդեն տասնյակ հազարների է հասնում։ Այսպիսի հետևանքների է հանգեցրել երկրում հուլիսի 12-ից չդադարող անձրևները, որոնց հետևանքով ափերից դուրս են եկել…
Հեղեղումներ Գերմանիայում․ անհետ կորել է առնվազն 30 մարդ
Գեմանիայում երկար տևող անձրևների ու հեղեղումների հետևանքով շենքեր են փլուզվել, որի պատճառով անհետ կորել է առնվազն 30 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք գերմանական մամուլից։ Նշվում է, որ փլուզվել է ընդհանուր 6 շենք, 25 շենք էլ գնտվում է փլուզման վտանգի տակ։ Այս պահի դրությամբ դեռևս հստակ ճշգրտվում է անհետ կորածների թիվը։
Սոչիի բնակիչները զգուշացվել են հնարավոր տարհանման մասին
Եղանակի վատ պայմանների պատճառով Սոչիի բնակիչները զգուշացվել են հնարավոր տարհանման մասին: «Kommersant»-ի հաղորդմամբ՝ hորդառատ անձրևների պատճառով որոշ գետերում մակարդակը հասել է կրիտիկական նիշի: Քաղաքում ջրի տակ են անցել մի քանի փողոցներ ու բակեր: Հուլիսի 4-ին քաղաքում հայտարարվել է փոթորիկի նախազգուշացում հորդառատ անձրևների ու քամու պատճառով: Տեղում աշխատում են փրկարարները, որպեսզի հնարավոր տարհանման դեպքում կարողանան արագ…
Սոչիի բնակիչներին զգուշացրել են հնարավոր տարհանման մասին
Ռուսաստանի Սոչի առողջարանային քաղաքի իշխանությունները հայտնել են, որ հնարավոր է տեղի ունենա բնակչության տարհանում։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Նման զգուշացման պատճառը հորդառատ անձրևների հետևանքով առաջացած վտանգն է։ Բանն այն է, որ տեղի Հերոտա և Մացեստա գետերում ջրի մակարդակը հասել է կրիտիկական բարձրության ու եթե դրանք դուրս գան ափերից, ապա տարհանումն անխուսափելի կլինի։
Հեղեղ Փարիզում. Սենան դուրս է եկել ափերից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սենա գետը մարտի 7-ին դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Լուվրի եւ Օրսեի թանգարանների մերձակա ափերը։ Այս մասին հայտնում է Le Huffington Post-ը Ջրի հոսքը դեռևս խնդիր չի առաջացրել փարիզյան մետրոպոլիտենի եւ հասարակական տրանսպորտի աշխատանքի համար։ Ջրի մակարդակի բարձրացման պատճառը Փարիզում մեկ ամիս տևող անդադար անձրեւներն են։















