Եղանակի վատ պայմանների պատճառով Սոչիի բնակիչները զգուշացվել են հնարավոր տարհանման մասին: «Kommersant»-ի հաղորդմամբ՝ hորդառատ անձրևների պատճառով որոշ գետերում մակարդակը հասել է կրիտիկական նիշի:
Քաղաքում ջրի տակ են անցել մի քանի փողոցներ ու բակեր: Հուլիսի 4-ին քաղաքում հայտարարվել է փոթորիկի նախազգուշացում հորդառատ անձրևների ու քամու պատճառով:
Տեղում աշխատում են փրկարարները, որպեսզի հնարավոր տարհանման դեպքում կարողանան արագ արձագանքել:
Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ծով, ափեզրեր այցելելուց: