Աննա Նաղդալյան
Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները. Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Facebook-ի գրառմամբ հայտնել է իր հրաժարականի մասին. «Հարգելի գործընկերներ, Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝…
Հուսով եմ՝ ձեզ ամոթով չեմ թողել․ Այվազյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին
Այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղադալյանը։ Այվազյանը նշել է, որ շատ դժվարությամբ է այդ որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել է պաշտոնը, իր համար եղել է մի չափանիշ․ «այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության,…
Հայաստանը մերժում է այսպես կոչված վիճելի տարածքներ կեղծ օրակարգի ներմուծումը. Նաղդալյան
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս մասին լրատվամիջոցների հարցերին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ…
Հայաստանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին. Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են…
Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո դադարել է խաղաղ գործընթացը․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Armenpress-ի հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացվել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում։ Հարց. Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել: Այս համատեքստում և ընդհանրապես…
Հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները հավասարազոր են մարդկության դեմ հանցագործություններին․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ արտագին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տվել «The Human Rights Watch»-ի զեկույցի վերաբերյալ։ Մեկնաբանությունը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում, որը հրապարակում ենք ստորև․ ««The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։ Ինչպես նշված է «The Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն…
ԵԱՀԿ նախագահի ու Արա Այվազյանի հանդիպումը կայացավ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ինչպես նշել էինք, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն երեկ ժամանել է Հայաստան և այսօր նախատեսված են մի շարք հանդիպումները։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Լինդեի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումն արդեն իսկ կայացել է։ Հանդիպումից և ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց Լինդեի…
Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների հարցերին. Հարց. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում և դրանից առաջ։ Կխնդրեմ Ձեր մեկնաբանությունը այս…
UNICEF-ի ներկայացուցիչը հեռացավ Հայաստանից
Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգը հեռացել է Հայաստանից։ Այս մասին հայտնել են UNICEF-ի հայաստանյան ներկայացուցչությունից։ Գրասենյակում այս պահին սպասում են ժամանակավոր պաշտոնակատարին։ Հիշեցնենք, որ ավելի Հաթինգի վերաբերյալ լուրեր էին շրջանառվում, թե նա հետախություն է իրականացնում Մեծ Բրիտանիայի ու Ադրբեջանի համար։ Հետագայում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանեց, որ Հաթինգի գործունեության դադարեցման որոշումը կայացվել է՝ UNICEF-ի…
Թուրքիայի խաղաղության կոչերը չեն կարող վստահելի լինել․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրատվականների հարցերին։ Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։ Հարց. Վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին: Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում: Եվ երկրորդ հարցը, Թուրքիայի ԱԳ…
Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում տարածաշրջանն առերեսում է նոր մարտահրավերների․ Այվազյանը՝ Զարիֆին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ. «Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և…
Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. ԱԳՆ
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը…
ԵԽ-ն դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։ Հարցուպատասխանը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ-ն։ Հարց. Երեկ Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը, որոնցում դրույթներ կան նաև ԼՂ հակամարտության և Թուրքիայի դերի մասին: Ինչպես եք դրանք գնահատում: Պատասխան. Եվրոպական խորհրդարանի կողմից…











