անվտանգության ապահովում
Էկոնոմիկայի նախարարությունն և ՀԳՀՄ-ն կմշակեն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանին՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգը քննարկելու նպատակով։ Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀԳՀՄ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման…
ԱԱՏՄ-ն հորդորում է խուսափել պահածոյացումից և տնային պահածոներ ձեռք բերելուց
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պահածոյացման ակտիվ շրջանում, հիմք ընդունելով նախորդ տարիներին բոտուլիզմով թունավորման մտահոգիչ վիճակագրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է` – Խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից և այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու, – Տնային պայմաններում պատրաստված պահածոներն…
Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցածը
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։ ՌԴ ԱԳՆ հայտնում է, որ ռուսական կողմից անհրաժեշտ է համարվել գործադրել հավասարակշռված մոտեցումներ և զսպող ազդեցություն ունենալ հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը…
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Զինված ուժերի զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում: Նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում Հայրենիքի պաշտպանների համար: Ձեռնպահ մնալով այդպիսի գործողություններից և հետևելով բացառապես ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրներով…
Լավրովը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններին․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնում է, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման, Մինսկի խմբի հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետական հավաքակայան
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ 2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով հուլիսի 1-ին հանրապետական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Ռեալի և Բարսելոնայի ավտոբուսները միաժամանակ նույն վայրից կմեկնեն Կամպ Նոու
«Էլ կլասիկո»-ին ընդառաջ Կատալոնիայում շարունակում են քայլեր ձեռնարկել անվտանգության ապահովման համար։ Ինչպես հաղորդում է Lasexta-ն, խաղից առաջ «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի ֆուտբոլիստները կմնան նույն հյուրանոցում: Ընդ որում, «Սոֆիա» հյուրանոցից երկու թիմերը «Կամպ Նոու» կուղևորվեն միաժամանակ, սակայն տարբեր ավտոբուսներով: Միանգամից 12 ավտոմեքենա կապահովի ավտոբուսների անվտանգությունը: Անվտանգության ուժեղացումը կապված է Կատալոնիայի անկախացման կողմնակիցների ցույցերի հետ, որոնք նախատեսված են…
Ո՞ր խախտումների դեպքում վարորդները կզրկվեն բալային համակարգի միավորներից
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Ստորև ձեզ ենք ներկայացնում նախատեսված այն խախտումները, որոնք վարորդներին կզրկեն տարեկան ստացած միավորներից, որոնք սահմանված են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։ ✅Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում`…
Իրանը Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման ծրագիր կներկայացնի ՄԱԿ-ին
Իրանը մինչև տարեվերջ ՄԱԿ-ին կներկայացնի Պարսից ծոցի, Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի անվտանգության ապահովման համագործակցության ծրագիր: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում անցկացվող զորահանդեսի ժամանակ։ «Այս տարի մենք ՄԱԿ-ին կապացուցենք, որ Իրանը, կարող է անվտանգություն ստեղծել Պարսից և Օմանի ծոցերում՝ համագործակցելով տարածաշրջանի երկրների հետ»,-ասել է նա: Իրանի նախագահը…
Չինաստանը կավելացնի ռազմական ծախսերը
Չինաստանը մտադիր է ավելացնել ռազմական ծախսերը՝ երկրի ինքնիշխանության պաշտպանության և անվտանգության ապահովման համար: Այս մասին հայտնում են երկրի պաշտպանության նախարարությունից: Ընդ որում իշխանությունները նշում են, որ ռազմական ծախսերը պետք է լինեն թափանցիկ և նպատակային: 2019 թվականին Չինաստանի ծախսերը բանակի համար կհասնեն մինչև 177,6 մլրդ դոլարի:
ՀՀ Զինված ուժերը կհամալրվեն գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների արդի համալիրներով
Անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ՝ Հայաստանի կառավարությունը, ըստ ներկայացված ծրագրի, միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ…











