Սպորտ
10:26 17/12/2019

Ռեալի և Բարսելոնայի ավտոբուսները միաժամանակ նույն վայրից կմեկնեն Կամպ Նոու

«Էլ կլասիկո»-ին ընդառաջ Կատալոնիայում շարունակում են քայլեր ձեռնարկել անվտանգության ապահովման համար։

Ինչպես հաղորդում է Lasexta-ն, խաղից առաջ «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի ֆուտբոլիստները կմնան նույն հյուրանոցում: Ընդ որում, «Սոֆիա» հյուրանոցից երկու թիմերը «Կամպ Նոու» կուղևորվեն միաժամանակ, սակայն տարբեր ավտոբուսներով:

Միանգամից 12 ավտոմեքենա կապահովի ավտոբուսների անվտանգությունը: Անվտանգության ուժեղացումը կապված է Կատալոնիայի անկախացման կողմնակիցների ցույցերի հետ, որոնք նախատեսված են հենց «կլասիկոյի» օրը:

Հիշեցնենք՝ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը նշանակված էր հոկտեմբերի 26-ին: Սակայն ավելի ուշ այն հետաձգվեց և նշանակվեց դեկտեմբերի 18-ին:

Խաղի մեկնարկը 00:00-ին է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ