անտուան գրիզման
Անտուան Գրիզմանն՝ Ատլետիկոյի անվախ շարժիչը Ինտերի դեմ խաղից առաջ
«Ատլետիկո Մադրիդը» կանգնած է վճռորոշ Չեմպիոնների լիգայի հանդիպման շեմին՝ մրցելով «Ինտերի» հետ։ Այս պահին բոլոր հայացքներն ուղղված են Անտուան Գրիզմանին, որը պատրաստ է դառնալ Դիեգո Սիմեոնեի գլխավոր զենքը եվրոպական նոր պայքարում։
Ռոնալդոյի ժառանգությունը. նոր սկիզբներ ու քննադատություններ
Կրիշտիանու Ռոնալդոյի հեղինակությունը ենթարկվում է փորձությունների՝ ֆուտբոլի լեգենդների անկեղծ հայտարարություններով, իսկ նրա որդին՝ Ռոնալդո կրտսերը, միջազգային ասպարեզ է մտնում՝ ժառանգությանը նոր էջ ավելացնելով։
Բարսելոնա-Ատլետիկո. վճռորոշ հանդիպում Լա Լիգայի գագաթին
Շաբաթ օրը Լա Լիգայի 18-րդ տուրի գլխավոր հանդիպումը կվերածվի իսկական ֆուտբոլային տոնի, երբ երրորդ հորիզոնականում գտնվող Բարսելոնան կընդունի մրցաշարի առաջատար Ատլետիկո Մադրիդին Լյուիս Կոմպանիս մարզադաշտում: Այս խաղը կարող է վճռորոշ լինել Իսպանիայի առաջնության գագաթնակետում դիրքերի ձևավորման համար: Ատլետիկոն ներկայանում է ֆանտաստիկ մարզավիճակում՝ վերջին հինգ հանդիպումներում միայն հաղթանակներ ունենալով բոլոր մրցաշարերում: Դիեգո Սիմեոնեի թիմը ցուցադրում է…
2024 Մենդես. Գրիզմանն այս մրցաշրջանի ավարտին կմեկնի MLS
Անտուան Գրիզմանի՝ «Ատլետիկո Մադրիդից» MLS տեղափոխվելու հնարավորությունը դարձել է ֆուտբոլային տրանսֆերների քննարկումների կենտրոնական թեման՝ ի պատասխան Միգել Անխել Մենդեսի կանխատեսման, որ ֆրանսիացի հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կմիանա ԱՄՆ-ի լիգային մրցաշրջանի ավարտից հետո։ Գրիզմանը, ով հաջողակ կարիերա է ունեցել Լա Լիգայում և միջազգային բեմում, կարող է շուտով համալրել այն եվրոպացի աստղերի շարքերը, որոնք ընտրում են MLS-ը որպես…
Ես մեծ հպարտությամբ եմ խաղացել Բարսելոնայում․ Անտուան Գրիզման
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է «Բարսելոնայում» անցակցրած ժամանակահատվածի մասին: «Մեծ ուրախությամբ տեղափոխվեցի «Բարսելոնա»: Ես ունեի հիանալի թիմակիցներ: Շատ բան եմ սովորել մարզիչներից, չնայած երբեմն չէի խաղում և դա բարդ էր: «Այնտեղ իմ անցկացրած տարիներն աղետալի չեն եղել: Ես յուրաքանչյուր մրցաշրջանում դառնում էի գրեթե 20 գոլի հեղինակ: Ես մեծ հպարտությամբ եմ խաղացել «Բարսելոնայում»,- ասել…
Պաշտոնական․ Գրիզմանը կրկին Ատլետիկոյում է
Հարձակվող Անտուան Գրիզմանը «Բարսելոայից» տեղափոխվեց «Ատլետիկո» Մադրիդ, որտեղից նա 2019 թվականին տեղափոխվել էր «Բարսա»։ Մադրիդյան ակումբը վարձակալական հիմունքներով է պայմանագիր կնքել Գրիզմանի ու կատալոնական ակումբի հետ։ Պայմանագրի ժամկետը մեկ տարի է։ Այս մասին տեղեկանում ենք «Ատլետիկոյի» պաշտոնական կայքից։ Նշվում է, որ «Ատլետիկոն» ցանկացած պահի կարող է երկարաձգել վարձակալությունը։
Տոտենհեմում Քեյնին կարող է փոխարինել Գրիզմանը
Ինչպես արդեն հայտնել էինք՝ «Տոտենհեմը» պատրաստ է վաճառել թիմի առաջատար հարձակվող Հարի Քեյնին, սակայն այս դեպքում բնական հարց է ծագում, թե ով պետք է փոխարինի նրան։ Որպես Քեյնին փոխարինող կարող է հանդես գալ «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը, ում կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ Քեյնի տեղափոխության դեպքում…
Սիմեոնեն արձագանքել է՝ Գրիզմանի՝ Ատլետիկո վերադառնալու շշուկներին
Խոսակցություններ են շրջանառվում, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը կարող է վերադառնալ «Ատլետիկո» Մադրիդ։ Այս շշուկներին արձագանքել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն՝ ըստ էության հերքելով այդ շշուկները։ «Հույս ունեմ, որ Գրիզմանը կկարողանա փոխել իրավիճակն ու մեծ հաջողությունների հասնել «Բարսելոնայում»», – ասել է Սիմեոնեն։
Գրիզմանին ցանկանում են գնել անգլիական միանգամից 2 գրանդ ակումբ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտնել է իտալական գրանդներ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» ուշադրության կենտրոնում, որոնք ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։ Նշվում է, սակայն, որ Գրիզմանը ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ատլետիկո», որտեղից էլ 2019 թվականին տեղափոխվել է «Բարսա»։ Բայց այս տարբերակի հետ համաձայն չէ կատալոնական ակումբը, քանզի այդպես…
Գրիզմանն իր խաղակոշիկները նվիրել է պատանի երկրպագուին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Երեկ կայացավ Ֆրանսիա-Բուլղարիա ընկերական հանդիպումը։ Հանդիպումից հետո ուշագրավ դեպք գրանցվեց․ ֆրանսիացի Անտուան Գրիզմանը իր խաղակոշիկները նվիրեց պատանի երկրպագուին, որ դրան արձագանքեց շատ դրական։ Սա Ֆրանսիայի հավաքականի առաջին հանդիպումն էր կորոնավիրուսային սահմանափակումներից հետո, որի ժամանակ ներկա էին երկրպագուներ։ Նշենք, որ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ Ֆրանսիայի։ Antoine Griezmann est allé donner ses crampons à un jeune…
Բարսան ու Աթլետիկոն կարող են փոխանակվել խաղացողներով
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել «Աթլետիկո» Մադրիդի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ «Բարսան» մտադիր է տալ Անտուան Գրիզմանին ու նրա դիմաց ստանալ Ժոաո Ֆելիշին։ Ըստ աղբյուրի՝ Ֆելիշի գործակալը լավ հարաբերություններ ունի կատալոնական ակումբի նախագահի հետ, ինչը կարող է նպաստել գործարքին։ Հիշեցնենք, որ Գրիզմանը «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Բարսելոնա»։
Բարսան՝ լավ առաջարկի դեպքում, պատրաստ է վաճառել Գրիզմանին
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Ie10Sport-ը։ Նշվում է, որ «Բարսան» պատրաստ է հրաժեշտ տալ Գրիզմանին, եթե լավ առաջարկներ լինեն։ Նշվենք, որ Գրիզմանը ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Մբապեն լինելու է Մեսսիի ու Ռոնալդուի մակարդակի․ Գրիզման
Երեկ գիշերը կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բարսելոնա» – ՊՍԺ դիմակայության առաջին հանդիպումը (1-4)։ Խաղից հետո կատալոնցիների հարցակվող Անտուան Գրիզմանն իր կարծիքն է հայտնել խաղի ընթացքում հեթ-տրիկի հեղինակ դարձած Կիլիան Մբապեին մասին։ «Մենք պետք է վայելենք Կիլիանին, որովհետև ՊՍԺ-ն ունի խաղացող, ով լինելու է Լեո Մեսսիի և Կրիշտիանուի մակարդակին», – Գրիզմանի խոսքերը մեջբերում է Bleacher…
Բարսան պարտվեց, իսկ Մեսսին հեռացվեց դաշտից․ Իսպանիայի Սուպերգավաթ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի «Բարսելոնա» – «Ատլետիկ» Բիլբաո հանդիպումը։ Այն ստացվեց բավական դրամատիկ։ Խաղի հաշիվը առաջին կեսի վերջնամասում բացեց կատալոնցիների հարձակվող Անտուան Գրիզմանը, բայց «Ատլետիկին» հաջողվեց շատ արագ հավասարեցնել հաշիվը։ Երկրորդ կեսում նույնպես Գրիզմանը առաջ մղեց «Բարսային», բայց «Ատլետիկը» կրկին կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ արդեն հաղթական դարձավ…
Լիվերպուլն ու Արսենալը հետաքրքրված են Գրիզմանով
Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Արսենալը»։ Մինչ այս հայտնի էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Մանչեսթեր Սիթին»: Անցած մրցաշրջանի ընթացքում Գրիզմանը անցկացրել է 48 հանդիպում, խփելով 15 գոլ: 29-ամյա խաղացողի պայմանագիրը կատալոնացիների հետ գործում է մինչեւ 2024-ի ամառը:














