fbpx
Սպորտ

Բարսան պարտվեց, իսկ Մեսսին հեռացվեց դաշտից․ Իսպանիայի Սուպերգավաթ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի «Բարսելոնա» – «Ատլետիկ» Բիլբաո հանդիպումը։

Այն ստացվեց բավական դրամատիկ։

Խաղի հաշիվը առաջին կեսի վերջնամասում բացեց կատալոնցիների հարձակվող Անտուան Գրիզմանը, բայց «Ատլետիկին» հաջողվեց շատ արագ հավասարեցնել հաշիվը։ Երկրորդ կեսում նույնպես Գրիզմանը առաջ մղեց «Բարսային», բայց «Ատլետիկը» կրկին կարողացավ հավասարեցնել հաշիվը։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Այստեղ արդեն հաղթական դարձավ Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստ Ինիակի Ուիլյամսի գոլը։ Հատկանշական է, որ լրացուցիչ ժամանակում խաղադաշտից կարմիր քարտ ստանալով հեռացվեց կատալոնցիների աստղ Լիոնել Մեսսին, քանի որ հարվածել էր մրցակից թիմի ֆուտբոլիստի գլխին։

Հարություն Ստեփանյան

https://www.youtube.com/watch?v=o1QRk1QyPBQ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ