աշխատակազմ
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշմամբ՝ Սուսաննա Սահադյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ։ Վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն…
ԱԺ տարածքում նոր մասնաշենք կկառուցվի
Հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: «Հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով։ Առանձնահատկությունները 1. Հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը…
Նույնիսկ աբսուրդը ինչ-որ տրամաբանական սահմաններ պիտի ունենա. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցության պատգամոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել Facebook-ում: Զոհրաբյանը անդրադարձել է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը: «Չէ, բայց դուք վերջն եք Ուրեմն, կուսակցության աշխատակազմի մի ղեկավար ունենք, հանգիստ, խաղաղ, պարկեշտ, գործից հասկացող մի մարդ, անունը` Ռուբիկ Մանուկյան: Հիմա Ռուբիկ Մանուկյանի թոշակի տարիքը լրացել է, էդպես էլ է պատահում, ու մարդը որոշել է գնալ թոշակի,…
Պարետի որոշմամբ այսուհետ տաղավարում միայնակ աշխատող հաղորդավարը կարող է դիմակ չկրել. Հովհաննես Մովսիսյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Հարգելի ԶԼՄ գործընկերներ Պարետի որոշմամբ այսուհետ տաղավարում միայնակ աշխատող հաղորդավարը կարող է դիմակ չկրել»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/hovhannes.movsisyan/posts/10223081329645468
Ռ. Պետրոսյանը դժգոհել է Դիլիջան ազգային պարկի աշխատանքների որակից
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը շեշտել է, որ լինելու են սուր ու կտրուկ լուծումներ։ Նախարարն աշխատանքային հանդիպում-քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ։ «Իմ դժգոհությունն արտահայտեցի ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։ Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման…
Արթուր Մեսչյանը կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից
Երևանի քաղաքապետանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Մեսչյանը 2020 թվականի օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝ 1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան…
Պապիկյանը ՀԱԷԿ աշխատակազմին է ներկայացրել Էդուարդ Մարտիրոսյանին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։ «ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: Հաշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության…
Հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը
ԵՊՀ Facebook-յան կայքը գրառում է կատարել և հայտնում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 32 անդամից: ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 32 անդամից: ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմից և սովորողներից,…
Նախարարը Սևան ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում։ Ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկվում են Սևանի հիմնախնդիրներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր»։ https://www.facebook.com/Davit.Vahagni.Grigoryan/posts/3297395540297195?__cft__[0]=AZVngKavJZXEztWXK36AONGiggF5NbzJjxdxwjv0QcafMypyvbrur-1NUKJdEiAOxt-5Z7Evx2spZNowbtw_81qDhBQUWsh032OfxLmU07doWh7VRivKG4sJKkLyfVrKIVA&__tn__=%2CO%2CP-R
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: «Ցնցված եմ ու խոր ցավ եմ ապրում բարեկամ Լիբանանին, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու լիբանանահայ մեր հայրենակիցներին պատուհասած այս մեծագույն դժբախտության լուրից,- մասնավորապես նշված է նախագահի նամակում:- Բեյրութն առաջին անգամը չէ, որ առնչվում է արտակարգ իրավիճակի, կհաղթահարվի նաև…
Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։ Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տևական ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար և այդ ընթացքում վարչությունը կայացել և շոշափելի հաջողություններ է արձանագրել։ Վիկտորիա Պողոսյանը իր հերթին շնորհակալություն…
Վարչապետը 10 պաշտոնիայի ազատել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնանկությունների մասին որոշումներ է ստորագրել: Աշխատանքից ազատվել են հետևյալ պաշտոնյաները. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ (06-Գ28-23.1-Ղ2-1) Կարեն Բահատուրի Ավանեսյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան…
Նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակում է արել
Հուլիսի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Ստեփան Քարտաշյանին նշանակել Հանրապետության նախագահի ռեֆերենտ»,- ասված է հրամանագրում։ Ստեփան Քարտաշյանը նախկինում աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնում և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ…
Երևանում հայտնվել են կետեր, որտեղ քաղաքացիներին դիմակներ են բաժանում. Վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում: Վարչապետը հայտնում է, որ Հայկական Կարմիր խաչի և վարչապետի աշխատակազմի համագործակցությամբ Երևանում հայտնվել են կետեր, որտեղ քաղաքացիներին դիմակներ են բաժանում: «ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երեւանում հայտնվել են այսպիսի կետեր՝ որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ ներկայացնում հակահամաճարակային կանոնները։ Այս պահին Երեւանում…













