Աշխատանքային այց
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև այցող Արաբական Միացյալ Էմիրություններում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ «Էմիրություններում կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված…
Անգելա Մերկելը աշխատանքային այցով կայցելի Թուրքիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է քննարկել փոխադարձ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Բանակցությունների օրակարգը ներառում է նաև Թուրքիայի և ԵՄ -ի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր՝ ներառյալ իրավիճակը Լիբիայում, Սիրիայում և Աֆղանստանում:
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեխիայի արտգործնախարարը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: «Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպումը Հայտնի է Աբովյան փողոցում սպանության…
Միգրացիոն ծառայության պետը գործընկերների հետ քննարկել է համագործակցության ընդլայման հարցեր
Սեպտեմբերի 9-ին Միգրացիոն ծառայությունից տեղեկացել ենք, որ աշխատանքային այցով սեպտեմբերի 8-11-ն Ավստրիայում գտնվող ՄԾ պետ Արմեն Ղազարյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) գլխամասային գրասենյակի Միգրացիոն երկխոսության և համագործակցության տնօրեն Մարթին Փլյումի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագների հետ: «Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու դրա շարունակականության…
Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Սեպտեմբեերի 7-ին ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկացել ենք, որՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը սեպտեմբերի 7-12-ը Կազանում կմասնակցի «Ռուսաստան՝ սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին: «Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների սպորտի ոլորտի ղեկավարների, ինչպես նաև՝…
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա
Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովը հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային եռօրյա այցով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին և Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին: «Համաժողովի աշխատանքները պաշտոնապես մեկնարկելու են սեպտեմբերի 7-ին՝ պանելային քննարկումների ձևաչափով և հագեցած օրակարգով: Քննարկվելիք հիմնական թեմաները ծավալվելու…
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությանը
Օգոստոսի 31-ին ՀՀ կառավարությունը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ «Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և տարածքային կենտրոնների ղեկավարները։ Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին ու ԶՈւ սպայակազմին է ներկայացրել Արշակ…
ԱԳ նախարար Միրզոյանն այսօր մեկնում է Ռուսաստան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո արդեն՝ համատեղ մամուլի ասուլիս։ Հանդիպում է նախատեսվում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքային այցը ՌԴ
Օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարար Արշակ Կարապետյանը մասնակցել է մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները: «Արշակ Կարապետյանը ծանոթացել է հայկական տաղավարում ցուցադրվող պատմամշակութային ցուցանմուշներին, շրջել մասնակից այլ երկրների տաղավարներով: Եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ…
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան
Օգոստոսի 18-ին ՀՀ վարչապետի կայքից տեղեկացել ենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն: «ՀՀ վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Բորիս Ջոնսոնը շնորհավորել է ՀՀ վարչապետին Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Այցի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահ…
Նոր որակ հայ-ճապոնական հարաբերություններում. նախագահը հանդիպել է Ճապոնիայի վարչապետի հետ
Հուլիսի 24-ին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ։ «Վարչապետ Սուգա Յոշիհիդեն ողջունել է Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Ճապոնիա և շնորհակալություն հայտնել Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու…
Արդարադատության փոխնախարարը քառօրյա այց է կատարել Վաշինգթոն
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական Ամալյա Հովսեփյանը 2021թ. հունիսի 7-11-ը աշխատանքային այցով գտնվում էին Վաշինգտոնում, հայտնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այցի նպատակը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության տրամաբանությամբ ամերիկյան գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը ներկայացնելը, առկա մարտահրավերները քննարկելն ու արդարադատության ոլորտում ծավալված համագործակցության…
Կոպիրկինը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ ս.թ. հունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում: «Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս – Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող…
Նուր-Սուլթանում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը
Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին, առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը, պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով Հայաստանի նախագահին՝ նախագահ Տոկաևը մասնավորապես ասել է, որ թեև նրա այցն աշխատանքային է, այդուհանդերձ, այն մեծ կարևորություն ունի,…
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով Իրանում է
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հրավերով մայիսի 23-ին երկօրյա այցով մեկնել է Թեհրան` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը: Այցի ընթացքում, մասնավորապես, կողմերը քննարկել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքի վերաբերյալ հարցեր: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ԻԻՀ գործընկերոջը ներկայացրել է, որ անցակետի արդիականացման…















