Աշխատանքային այց
Հրայր Թովմասյանը աշխատանքային այցով կմեկնի Ռիգա
Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ տիկին Ինետա Զիեմելեի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-30-ը աշխատանքային այցով լինելու է Ռիգայում: ՍԴ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում են երկու պետությունների սահմանադրական դատարաննների մասնագիտական թեմատիկ քննարկումներ նվիրված սահմանադրական արդարադատության ոլորտի մի շարք հրատապ և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերին, ինչպես…
ՀՀ նախագահը վերահաստատել է 2021թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու առաջարկը
Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու հրավերի և արդյունավետ քննարկումների համար։ Նա…
Վարչապետը Հռոմում հանդիպել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առևտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։ Վարչապետը կարևորել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության ղեկավարության հետ հանդիպումը՝…
Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը: Նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և մշակույթի նախարարի հրավերով կմեկնի Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության շրջանակում կայանալիք…
Զարեհ Սինանյանն Ուկրաինայում հանդիպել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորների հետ
Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Ուկրաինայի խորհրդարանում հանդիպեց Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Կարևորելով երկու պետությունների միջև նման ձևաչափով համագործակցությունը` Զարեհ Սինանյանը նշեց, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են ավանդական բարեկամության վրա, և հայ համայնքը ինտեգրված է իր բնակության երկրի կյանքին, գործում և արարում է` փորձելով պահպանել ինքնությունը:…
Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա: Իր եռօրյա այցի ընթացքում հանձնակատարը մասնակցելու է հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին: Զարեհ Սինանյանը նաև մի շարք հանդիպումներ է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների, եկեղեցական, երիտասարդական շրջանակների, Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի հետ:
Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցով եղել է Գյումրիում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում կառուցվող, Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին: Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 18-ից սկսած Գյումրիիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը, որը ողջ ծավալով շահագործվելու պարագայում օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա:…
Հայաստանի և Սփյուռքի միջև չկա սահման, մենք մի ամբողջություն ենք. Նիկոլ Փաշինյան
Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Նրանց թվում են եղել` Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած…
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։ Նոյեմբերի 11-ի երեկոյան վարչապետ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից…
Արմեն Սարգսյանն այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 8-ին այցելել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպել դասախոսների և ուսանողների հետ: Նախագահ Սարգսյանը զրուցել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև փոխանցել մարզի սահմանամերձ համայքներ այցելությունից իր տպավորությունները: Նա նաև իր խորհուրդներն է փոխանցել երիտասարդներին՝ հորդորելով կրթության համար…
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահ Սարգսյանը կայցելի սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Նավուր համայնքներ, այնուհետև Իջևանում կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանի մասնաճյուղում, կլինի մարզի արտադրական ձեռնարկություններում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Սուրեն Պապիկյանն Իրանում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Նախարար Պապիկյանը հանդիպման ընթացքում Բիժան Զանգանեին ներկայացրել է առկա փոխգործակցությունն ընդլայնելուն ուղղված հայկական կողմի տեսլականն ու առաջարկները: Մտքեր են փոխանակվել ճանապարհաշինության համար անհրաժեշտ օրգանական կապակցանյութի` նավթային հիմքով բիտումի Հայաստան մատակարարման պայմանների, գազ` էլեկտրանէներգիայի դիմաց…
Տիգրան Ավինյանը կմեկնի Չինաստան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կմեկնի Չինաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Նոյեմբերի 5-6-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Շանհայ քաղաքում փոխվարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Տիգրան Ավինյանը որպես բանախոս հանդես կգա Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականություն և ինովացիոն…
Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա
Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։ ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին: Նախարար Մնացականյանը Արևելյան գործընկերությանը նվիրված…















