Աշխատանքային
Գործարկվել է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը. ՊԵԿ
Հայաստանում գործարկվել է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը, որը նախատեսված է ամբողջությամբ փոխարինելու ավանդական թղթային պայմանագրերը։ Համակարգի կիրառումը 2025 թվականին կլինի կամավոր, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից կդառնա պարտադիր բոլոր գործատուների և աշխատողների համար՝…
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-21-ը աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Հունվարի 1-ին հաջորդող օրերը կհամարվեն աշխատանքային
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 6-ը, և 7-ը կսահմանվեն որպես աշխատանքային օրեր։ Այս մասին օրենքի նախագիծ էր ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից։ Որպես հիմնավորում բերվում է այն, որ այդ օրերի ոչ աշխատանքային լինելը ազդում է համախառն ներքին արդյունքի, տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների, արտաքին տնտեսական գործունեության իրականացման, տեղական…
Փաշինյանն այսօր կուղևորվի Բաթում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է աշխատանքային այցով գտնվել Վրաստանում։ Երեկ Փաշինյանը հանդիպեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և երկրի նախագահ Սալոմե Զուարբիշվիլիի հետ։ Այսօր՝ այցի 2-րդ օրը, սպասվում է, որ վարչապետը մեկնելու Բաթում։
ԱԻՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա
Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նախարարի պաշտոնակատարը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը մայիսի 14-16-ը կմասնակցեն ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին: Ըստ աղբյուրի՝ հայկական պատվիրակությունը կայցելի ՌԴ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման…
Զարիֆն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն աշխատանքային այցով ժամանելու է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ այցի ընթացքում Զարիֆը հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ՝ քննարկվելիք հարցերի շարքում է նաև Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ…
Արարատ Միրզոյանն Արցախում է
Աշխատանքային այցով Արցախ է մեկնել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Այս մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այցը նախատեսված է սեպտեմբերի 1-ից 2-ը։
Ջալալ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, փետրվարի 29-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներ, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա սպայակազմին տվել է ցուցումներ ու…
Արտաքին գործերի բնագավառին առնչվող աշխատանքային հանդիպում ԱԳՆ-ում
Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների համակողմանի համագործակցության հարցերի շուրջ աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին պետական կառավարման մարմինների գլխավոր քարտուղարները, արտաքին կապերի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ԱԳՆ տարբեր ոլորտները համակարգող ստորաբաժանումների պետերը։ Իր բացման խոսքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնավորապես նշեց․ «Որոշմամբ սահմանվող փոխգործակցությունը կոչված է ձևավորել…
Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մոնակո
ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջից տեղեկացնում են, որ Հոկտեմբերի 29-31-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մոնակո։ Նախարարն այնտեղ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին: https://www.facebook.com/MFA.Armenia/posts/3716177681741734
Նախագահ Սարգսյանը մեկնում է Իտալիա
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն: Հռոմում նախագահ Սարգսյանը կմասնակցի կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին: Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից մեկն է: Cybertech-ի համաժողովներն ու ցուցադրությունները լավագույն վայրն են ոլորտով հետաքրքրվողների համար՝ ծանոթանալու վերջին տեխնոլոգիական նորարարություններին, տեղեկանալու համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերների ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակների…
Տեղի է ունեցել «Նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի» աշխատանքային առաջին հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տեղի է ունեցել ՀՀ բարձր տեղնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ կազմավորված «Նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի» աշխատանքային առաջին հանդիպումը։ Նախարարը տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ խորհրդակցական մարմինը գործելու է վեց տարբեր ուղղություններով՝ ինժեներական նորարարությունների և ստարտափ էկոհամակարգ, թվայնացում, նորմատիվ իրավական դաշտ, տեխնոլոգիական ոլորտում կրթություն և գիտահետազոտություն, տեխնոլոգիական շուկաների զարգացում, ռազմարդյունաբերություն, պաշտպանական տեխնոլոգիաներ: Հակոբ…












