աշխատանք
Գազպրոմն անորոշ ժամանակով դադարեցրել է Հյուսիսային հոսք-ի աշխատանքը
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կանոնակարգային ստուգումների արդյունքում ամբողջությամբ դադարեցնում է «Հյուսիսային հոսք» գազամուղի աշխատանքը՝ մինչև սարքավորումների հետ կապված բոլոր խնդիրների վերացումը՝ հայտնել են ընկերությունից: Օգոստոսի 31-ին գազամուղով գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել էր «Պորտովայա» կոմպրեսորային կայանում աշխատող միակ գազափոխադրող ագրեգատի վերանորոգման համար: Ժամանակացույցի համաձայն՝ գազամուղը պետք է վերսկսեր աշխատանքը սեպտեմբերի 3-ին։ Այժմ «Գազպրոմի» հաղորդագրության մեջ չի նշվում…
Մետրոպոլիտենը վերսկսել է իր աշխատանքը
Այսօր առավոտյան՝ ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի: Նրանք պահանջել են աշխատավարձի բարձրացում: Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցություններից հետո մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Յանդեքսը վերսկսել է աշխատանքի ընդունելությունը
«Յանդեքսը» չեղարկել է նոր աշխատակիցների վարձման բոլոր սահմանափակումները, գրում է ՌԲԿ-ն ՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը: «Այժմ ընկերությունում կա մոտ 2000 թափուր աշխատատեղ, և մոտ ժամանակներս կավելանան ևս նոտ աշխատատեղեր», – հայտարարել են ընկերության ներկայացուցիչները: Թափուր աշխատատեղերի մեծ մասը այն բաժիններում են, որոնք զբաղվում են որոնման պորտալով և զարգացնում են գովազդային տեխնոլոգիաները: Երկրորդ տեղում է…
ՓՀԷԿ-ի հիդրոտուրբինի աշխատանքը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԵղեգՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը կատարել է թիվ 1 հիդրոտուրբինի և գեներատորի վերազինում, սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հայտը չի ներկայացրել լիազոր մարմին։ Վայոց ձորի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Եղեգ» ՓՀԷԿ-ի կողմից առանց ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացության…
Հուլիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից։ Նախարարությունից նաև հիշեցնում են՝ այս ամսվանից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար, բայց ոչ…
Կանանց աշխատանքային իրավունքներ. Որքանո՞վ են դրանք պաշտպանված Հայաստանում
Տիկին Մարգարիտան, ով 55 տարեկան է նշում է, որ բացի ռեստորանում սպասք լվանալուց այլ գործ չի կարողանում գտնել, քանի որ գրեթե բոլոր գործատուները աշխատանքի են հրավիրում մինչև 35 տարեկան և գեղեցիկ արտաքին ունեցող կանանց: ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, իսկ ըստ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի…
Facebook-ին տուգանել են ավելի քան 14 մլն դոլարով
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Facebook ընկերությանը տուգանել է ավելի քան 14 միլիոն դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք WSJ-ից։ Նշվում է, որ նման որոշման հիմք է հանդիսացել՝ Facebook-ի կողմից օտարերկրացիներին վարձելը՝ ամերիկացի աշխատողների փոխարեն, որի հետևանքով խախտվել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու կանոնները։ Բանն այն է, որ մինչև վիզայով օտարերկրացի աշխատանքի ընդունելը, ընկերությունը նախ պետք է համոզվի, որ…
Արցախի նախագահը ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը: Հետպատերազմյան շրջանում էլեկտրամատակարարման խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Չնայած նրան, որ մի շարք հէկեր և Սոթք-Մարտակերտ օդային գիծը մնացել են թշնամու վերահսկողության տակ, կատարված աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարման խնդիրների մեծ…
Հյուսիս-Հարավի չարաշահումների ևս մեկ դրվագի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազության դատավարական ղեկավարման ներքո, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից համատեղ իրականացվող բազմածավալ քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել և հիմնավորվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում…
ՏԿԵ նախարարը այցելել է ՀՀ Ջրային կոմիտե
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ Ջրային կոմիտե։ Նախարարը նախ ներկայացրել է կոմիտեի երկու նորանշանակ տեղակալներին՝ Մարտիրոս Նալբանդյանին և Դավիթ Սիմոնյանին, արդյունավետ աշխատանք է մաղթել նրանց, ապա նաև ծանոթացել աշխատակիցների և ՋՕԸ պետերի հետ։ Նախարարն ընդգծել է, որ ոլորտը շատ կարևոր ու բարդ ոլորտ է,…
Աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արտաշես Խալաթյանին ազատել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արտաշես Արտավազդի Խալաթյանին 2021 թվականի սեպտեմբերի 24-ից ազատել վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի (06-24-Ղ3-1) պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։…
Արցախը աշխատողների կարիք ունի․ 150 թափուր հաստիք` բարձր աշխատավարձով
Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտնում է, որ «Կապավոր» ՍՊԸ-ն աշխատակիցների կարիք ունի՝ մանրամասնելով, որ ընկերությունն ունի թափուր տեղեր հետևյալ մասնագիտություններով և աշխատանքային պայմաններով. Մեքենագետներ՝ էքսկավատորավարներ, գլդոն վարողներ. աշխատավարձը՝ օրական 9000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 30: Բանվորներ. աշխատավարձը՝ օրական 6000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 70: Պատշարներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 2500-3000…
ԱՄՆ-ում չպատվաստվածներին հեռացնում են աշխատանքից
Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ ընկերություններ իրենց աշխատակիցների համար պարտադիր են դարձնում կորոնավիրուսի դեմ պատվաստումը, իսկ հակառակ դեպքում՝ ազատում աշխատանքից։ Այս մասին հայտնում է CNBC News-ը։ Նշվում է, որ նման քայլի գնում են նաև ընկերություններ, որոնց աշխատակիցների ուղիղ շփում չունեն որևէ հաճախորդի հետ։ Նշենք, որ այսպիսի քայլը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատվաստումների վերաբերյալ հայտարարությանը,…
Ստուգումներ զորամասերում և մարտական հենակետերում
ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը՝ վարչության պետի ղեկավարությամբ, արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում սեպտեմբերի 8-ից 13-ն իրականացրել է շրջայց` ստուգելու զորամասերի ներքին ու պահակային ծառայությունների կազմակերպումը, մարտական հերթապահության իրականացումը: Մարտական դիրքերում ստուգվել են անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, զենք-զինամթերքի պահպանությունը, հանդերձավորումը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումը, ձմռան նախապատրաստությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը:














