Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտնում է, որ «Կապավոր» ՍՊԸ-ն աշխատակիցների կարիք ունի՝ մանրամասնելով, որ ընկերությունն ունի թափուր տեղեր հետևյալ մասնագիտություններով և աշխատանքային պայմաններով.
Մեքենագետներ՝ էքսկավատորավարներ, գլդոն վարողներ. աշխատավարձը՝ օրական 9000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 30:
Բանվորներ. աշխատավարձը՝ օրական 6000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 70:
Պատշարներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 2500-3000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:
Բետոնային հիմքերի և բետոնով աշխատելու վարպետներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 9000-14000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:
- Տաշիրը ՀՀ-ի արտադրության, տուրիզմի և գործարարության ոլորտում 130 մլն դոլարի ներդրում կանի
- Հայաստանում բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ կստեղծվի
Գաջի և սվաղի վարպետներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 1200-1500 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:
Բանվոր – փոցխագործներ. աշխատավարձը՝ օրական 8000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:
Եռակցող վարպետներ. աշխատավարձը՝ օրական 8000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 5:
Էլեկտրագործներ. աշխատավարձը՝ օրական 8000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 5:
Շինարարական աշխատանքները կատարվում են ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան և Աստղաշեն գյուղերի մերձակայքում:
Հնարավոր է սնունդով և կացարանով ապահովում, առանձին դեպքերում՝ նաև ճանապարհափոխադրում:
Աշխատանքի ընդունվել ցանկացողները կարող են դիմել ք.Ստեփանակերտ, Աջափնյակ 2 հասցեով կամ զանգահարել 047 94 90 35, +374 41 22 18 18 հեռախոսահամարներին։ Էլ.հասցե՝ [email protected], [email protected]։
