Աշխարհի առաջնություն
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 21:00-ին, մեկնարկելու է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը՝ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 9-րդ տուրի շրջանակներում։ Հայաստանի ֆուտբոլիս ֆեդերացիան հրապարակել է Հանդիպման համար մեր ընտրանում վերջնական հայտացուցակը։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին այս պահին խմբում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում ու նույնքան միավոր ունի, որքան հյուսիսմակեդոնացիները։ Մեզնից մեկ միավորով առաջ է Ռումինիայի հավաքականը, որն այսօր…
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 21:00-ին, մեկնարկելու է Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի՝ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնի հանդիպումը։ Այսօրվա խաղում մեր ընտրանին հանդես կգա կարմիր, իսկ Մակեդոնիայի հավաքականը՝ սպիտակ մարզաշապիկով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի էջից։
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին մասնակցել է ազգային հավաքականի մարզմանը՝ Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերին ընդառաջ։ Այս մասին տեղեկանում ենք հավաքականի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Մեսսին դեռևս ապաքինվում է ծնկի վնասվածքից ու նրա մասնակցությունը Ուրուգվայի հետ խաղին հարցական է։ Այդ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 13-ին։ Սակայն պետք է ամեն ինչ անել, որ Մեսսին…
Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 11-ի և նոյեմբերի 14-ի առաջիկա հանդիպումներին՝ համապատասխանաբար՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կայանալու են Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում, որոնց արդյունքում հայտնի կդառնա՝ մեր ընտրանին շարունակում է պայքարը Աշխարհի առաջնությունում, թե՝ ոչ։ Մեր հավաքականը երեկ անցկացրել է իր առաջին մարզումը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի…
Հայաստանի ազգային հավաքականն արդեն սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 11-ին և նոյեմբերի 14-ին կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի ազգային հավաքականների դեմ հանդիպումներին։ Ինչպես հաղորդում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, այսօր՝ նոյեմբերի 8-ին, մեր ընտրանին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Նշվում է, որ այս պահին 15 ֆուտբոլիստ է միացել հավաքականին։ Մի շարք առաջատարներ, այդ թվում՝…
Սերբիայում եզրագծին է մոտենում բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որի եզրափակիչները կայանալու են այսօր և վաղը։ Հայաստանը ներկայացնող Դավիթ Չալոյանը ոսկե մեդալի համար ռինգ դուրս կգա այսօր ու չեմպիոնությունը կվիճարկի ռուսաստանցի Մարկ Պետրովսկիի հետ։ Հիշեցնենք, որ երեկ կայացած կիսաեզրափակչում Չալոյանը փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևի նկատմամբ։
Մրցավարները անարդար որոշում էին կայացրել Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի նկատմամբ՝ Աշխարհի առաջնության մեկ քառորդում։ Սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկել է մրցավարների որոշումն ու վերականգնել արդարությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ֆեդերացիան։ Մեկնարկել է Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը 36-ամյա ցմահ դապարյալը ռեկորդ է գրանցվել «Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները…
Ընթանում է Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև մարզիկներ Հայաստանի Հանրապետությունից։ Այսօր ռինգ դուրս կգան Հայաստանը ներկայացնող 2 բռնցքամարտիկներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ նշվում է, որ ժամը 20:45-ին 57 կիլոգրամ քաշային կարգում ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն) ու Պուերտո Ռիկոն ներկայացնող Յան Պիզառո Ռիվերան։ Իսկ…
FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտոնին խոսել է Աշխարհի առաջնության անցկացման ժամկետների մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ինֆանտինոյի խոսքով՝ Աշխարհի առաջնության մակարդակի մրցաշարերը պետք է անցկացվեն ամեն տարի։ Նա նշել է, որ մրցաշարի հեղինակությունը դրա որակից է կախված և ոչ թե անկացման հաճախականությունից։ Նա որպես օրինակ բերել է Չեմպիոնների Լիգան կամ էլ Ուիմբլդոնը, որոնք ամեն տարի…
Երեկ գիշերը կայացավ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 8-րդ տուրի Ռումինիա-Հայաստան արտագնա հանդիպումը։ Սա խիստ սկզբունքային խաղ էր՝ մրցաշարային աղյուսակի տեղաբաշխման տեսանկյունից։ Եվ մեզ, և ռումինացիներին պետք էր առնվազն չպարտվել։ Սակայն դա անել հաջողվեց միայն տանտերերին։ Հայաստանի ազգային հավաքականն առաջին կեսում շատ վատ տեսք ուներ։ Մեր մրցակիցներն անընդհատ գրոհում էին, իսկ մենք չէինք կարողանում ոչնչով…
Ընդամենը ժամեր անց՝ 22:45-ին, կմեկնարկեի Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 8-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Արդեն հայտնի է, թե ինչ գույնի մարզաշապիկով են հանդես գալու հավաքականները։ Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Ռումիայի ազգային ընտրանին դաշտ դուրս կգա դեղին, իսկ մեր ընտրանին՝ սպիտակ խաղաշապիկով։
Հայաստանի ազգային հավաքականն այսօր Բուխարեստում կհյուրընկալվի Ռումինիային։ Խաղը տեղի կունենա Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 8-րդ տուրի շրջանակներում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հրապարակել է մեր ընտրանու վերջնական հայտացուցակը Ռումիայի դեմ խաղում։ Հիշեցնենք, որ Հայաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան այս պահին ունեն վաստակած 12 միավոր և կիսում են 2-րդ հորիզոնականը, այսինքն՝ մեր…
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 8-րդ տուրի շրջանակներում միմյանց հետ կմրցեն Ռումինիայի ու Հայաստանի ազգային հավաքականները։ Խաղը սպասարկելու են Իտալիայից ժամանած մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավարը Դանիելե Օրսատոն է։ Նրան եզրերում կօգնեն Ալեսանդրո Ջիալատինին և Ջիորջիո Պերետին, իսկ 4-րդ պաշտոնյան Լուկա Պայրետոն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։…
Աշխարհի առաջնության որակավորման փմբային փուլում հրաշալի է ելույթ ունենում Դանիայի հավաքականը։ Նրանք կարողացան հաղթել նաև 7-րդ տուրում Մոլդովայի հավաքականին՝ մրցակիցները դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։ Այսպիսով՝ Դանիան 7 խաղում 7 հաղթանակ է տարել, խփել է 26 գնդակ ու մեկ հատ նույնիսկ բաց չի թողել։ Դանիան հավաքել է 21 միավոր և միակն է ԱԱ-2022-ի ընտրականի եվրոպական…
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը Իսլանդիայի դեմ խաղից հետո հանդես է եկել հետխաղյա մամուլի ասուլիսով։ Նա նշել է, որ մենք ստեղծեցինք ավելի շատ գոլային պահեր։ Կապառոսի խոսքով՝ տանտերերը ստեղծեցին մեկ գոլային պահ ու այն օգտագործեցին։ Մեր հավաքականի մարզիչը ասել է, որ խմբում հավասար պայքար է ծավալվել ու ամեն ինչ մեզանից է կախված։