աշխարհի չեմպիոն
Սեպտեմբերի 10-14-ը Իսպանիայում անկացվում է մինչև 14 տարեկանների արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները։ Այսօր արդեն հայտնի դարձան արագ շախմատի աշխարհի առաջնության արդյունքները։ Մրցաձևում չեմպիոն է հռչակվել Իսպանիան ներկայացնող հայազգի շախմատիստ Ասպետ Թադևոսյանը, ով 9 Հնարավորից կարողացավ վաստակել 7,5 միավոր։ Ասպետն այսօր և վաղը կպայքարի նաև կայծակնային մրցաշարում հաղթելու համար։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանանին: Շնորհավորելով փոխգնդապետի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ՝ նախարար Տոնոյանը հետաքրքրվել է Սարգսի զինվորական առօրյայով և նրա ուժերով հիմնադրված ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առչվող…
Punch Boxing Armenia անվանումը կրող Facebook-յան էջը գրում է․ «Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանի մուտքը ամերիկյան ռինգ հաղթական էր: Րոպեներ առաջ կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին: Արդեն առաջին ռաունդից Գոռն անցավ հարձակման: Մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին: ?…
Grand Chess Tour St. Louis 2019 արագ շախմատի մրցաշարում ավարտվել են 6-րդ տուրի պարտիաները։ Մրցմանը մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Առաջին 3 տուրերում հաղթանակ տանելուց հետո Արոնյանը 4-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Դինգ Լիրենի հետ։ 5-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էր։ Արոնյանը սև խաղաքարերով 36-րդ քայլում ստիպեց…
16-ամյա ամերիկացին հաղթել է 3 միլիոն դոլար Fortnite խաղի մրցույթում և մտել կիբերմարզիկների լավագույն 10-նյակն ըստ վաստակած գումարի, հայտնում է sports.ru-ն։ 16-ամյա ամերիկացի մարզիկը Կայլ Bugha Գիրսդորֆը դարձավ Fortnite-ի մենախաղի աշխարհի չեմպիոն: Bugha-ն առաջ անցավ բոլորից հսկայական առավելությամբ: Նա ուներ 59 միավոր (վաստակում է սպանություններ և բարձր դիրքեր գրավելու համար՝ 6 վերջնական քարտերից յուրաքանչյուրի համար),…
Տոկիո-2020-ին մնաց ուղիղ մեկ տարի։ Մեկ տարի անց Ճապոնիայի մայրաքաղաքում աշխարհի հարյուրավոր երկրների հազարավոր մարզիկներ կպայքարեն բաղձալի՝ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար։ Տոկիո-2020-ի մեկնարկից ուղիղ մեկ տարի առաջ ՀԱՕԿ լրատվականը զրուցեց Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ։ Արթուրը չէր հիշում, որ խաղերի…
Լաս Վեգասում կայացել է բռնցքամարտիկներ Մենի Պակիաոյի և ամերիկացի Կիտ Տուրմանի մենամարտը WBA վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոնի գոտու համար: Մրցավարների որոշմամբ՝ 40-ամյա Պակիայոն հաղթող է ճանաչվել ու կրկին դարձել աշխարհի չեմպիոն։ Սա Պակիաոյի կարիերայում 62-րդ հաղթանակն էր։ https://www.youtube.com/watch?v=tV8sYODPoEo
Bahrain-Merida թիմի ավստրալացի հեծանվորդ Դենիս Ռոանը «Տուր դը Ֆրանսի» 12-րդ փուլի մի մասն անցել է ավտոմեքենայով: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, եզրագծից 80 կմ առաջ 29-ամյա մարզիկը կորել էր թիմի տեսադաշտից: Մարզիկին չէին կարողանում գտնել և կապ հաստատել: Ավելի ուշ թիմի ներկայացուցիչները նրա հեծանիվը գտել են կանգառում։ Պարզվել է, որ Ռոանը մրցավազքի եզրափակիչ մասը անցել է…
1984-ի օլիմպիական չեմպիան, 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Պերնել Ուիտակերը հուլիսի 15-ին 55 տարեկան հասակում մահացել է: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ուիտակերը մահացու վրաերթի է ենթարկվել Վերջինիա-Բիչ քաղաքում: Վարորդը մնացել է դեպքի վայրում, այս պահին կատարվում է քննություն: Մահվան պատճառը չի եղել արագության գերազանցումը կամ ալկոհոլի/թմրամիջոցի օգտագործումը. վարորդը եղել…
Ֆրանսիայում ավարտին մոտեցավ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակչում մրցեցին ԱՄՆ-ի և Հոլանդիայի հավաքականները։ Խաղում ավելի ուժեղ գտնվեցին ամերիկուհիները։ Նախ՝ Ռապինյոն 11-մետրանոցից բացեց հաշիվը, իսկ հետո այն կրկնապատկեց Լավելը։ Հանդիպման ընթացքում այլևս գոլեր չգրանցվեցին։ Այսպիսով, ԱՄՆ-ն հաղթեց 2-0 հաշվով և երկրորդ անգամ անընդմեջ հռչակվեց կանանց ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ https://www.youtube.com/watch?v=uzWDvvSnrtw 2015 թվականի աշխարհի առաջնությանը ամերիկուհիները հաղթել էին…
Այսօր՝ հունիսի 17-ին շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Վարդանի Պետրոսյանի ծծնդյան օրն է։ Նա կդառնար 90 տարեկան։ Պետրոսյանը ծնվել է 1929 թվականին Թիֆլիսում։ Շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Արչիլ Էբրալիձեի գլխավորությամբ։ Նա միջազգային գրոսմայստեր էր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային…
Հայկական շախմատի ներկայիս առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ, հայերեն ու անգլերեն լեզուներով, շնորհավորել է աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը։ «Տիգրան Պետրոսյանը այսօր կլիներ 90 տարեկան: Խաղացողի բացարձակ առեղծված, ով հավասարապես տաղանդավոր էր խաղի բոլոր բնագավառներում, բայց նախընտրում էր մի տեսակ քնկոտ խաղ ցուցադրել, ապա պայթեցնել այն հանկարծակիի բերելով զգոնությունը կորցրած մրցակիցներին: Չափազանց մրցունակ…
AnalitikaUA-ի հաղորդմամբ՝ Ուկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը Հունիսի 15-ին Կիևում հաղթել է թայլանդցի Սարավուտի Տավորնխամին և 3-րդ անգամ պաշտպանել WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը թեթևագույն (մինչև 51 կգ) քաշային կատեգորիայում։ Բռնցքամարտիկը հաղթանակ է տարել 10-րդ ռաունդում՝ տեխնիկական նոկաուտով։
Հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը փայլուն ելույթ է ունեցել Ֆիջիում տեղի ունեցած Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Նրա 6 մոտեցումներից 5-ը եղել են արդյունավետ: 419 կգ (192+227) արդյունքով հայ ծանրորդը դարձել է աշխարհի չեմպիոն: Վարազդատը նաև հրում վարժությունում է նվաճել փոքր ոսկե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացել փոքր արծաթե մեդալի: 418 կգ և 396 կգ արդյունքներով գրավել…
Քունգֆու ֆայթինք ոճում 65 կք քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել Հենրիկ Ազատյանը, գրում է 1in.am-ը: Առաջնությանը մասնակցում են 20 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանից մասնակցում են Հենրիկ Ազատյանը (քունգֆու ֆայթինք) և Մուշեղ Տերտերյանը (թույ շոու): Իսկ Հայաստանի քունգֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը ընգրկված է միջազգային մրցավարների կազմում։