աշխարհ
Կանադան հայտնել է նոր պատժամիջոցների մասին՝ ՌԴ-ի ու Բելառուսի նկատմամբ
Կանադան իր հերթական սահմանափակումներ է սահմանել Ռուսաստանի ու Բելառուսի նկատմամբ։ Դրանց տակ են հայտնել ՌԴ-ից ու Բելառուսից 9-ական անձինք։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայի կառավարության կայքում հրապարակված համապատասխան հայտարարությունից։ Նշվում է, որ պատժամիջոցների տակ են հայտվել նաև «Նորնիկելի» ղեկավար Վլադիմիր Պոտանինն ու ՆՈՎԱՏԵԿ-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը։ Բելառուսից պատժամիջոցների տակ հայտնվածների թվում են երկրի պաշտպանության նախարարության…
Զելենսկիի հրամանագրով՝ ՌԴ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին բանակցելու համար պատվիրակություն է ստեղծվել
Ուկրաինան ու Ռուսաստանը սկսում են առարկայական բանակցությունները՝ անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ստեղծվում է պատվիրակություն՝ Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրից։ Նշվում է, որ պատվիրակությունը կղեկավարի Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
ԱՄՆ-ն կհայտարարի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգները այս շաբաթ կհայտարարի Ռուսաստանի Դաշնության դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն այս հարցում ակտիվորեն աշխատում է եվրոպացի գործընկերների հետ։ Սալիվանի խոսքով՝ Բուչայից ստացված տեղեկությունները նոր ապացույցներ են պատերազմական հանցագործությունների մասին ու իրենք համաշխարհային հանրության հետ կապահովեն…
Կորեաների հյուսիսային հատվածը սպառնացել է հարավայինին՝ կիրառել միջուկային զենք
Հյուսիսային Կորեայից անթաքույց սպառնացել են Հարավային Կորեային՝ կիրառել միջուկային զենք իրենց նկատմամբ։ Ինչպես հայտնում է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրային գործակալությունը, այս մասին ասել է Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը։ Նա մասնավորապես ասել է, որ եթե Հարավային Կորեան ռազմական առճակատման գնա, ապա իրենց միջուկային ուժերը պետք է «կատարեն իրենց պարտքը»։ Յո Չժոնը նշել է նաև,…
Միջուկային գործարքի վերաբերյալ բանակցություններում Իրանը բարձրացնում է դրա հետ կապ չունեցող հարցեր․ Սպիտակ տուն
ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հերթական ճեպազրույցի ընթացքում խոսել է նաև Իրանի հետ միջուկային գործարքի հարցի վերաբերյալ։ Փսակին նշել է, որ Միացյալ Նահանգների կարծիքով՝ գործարքի ողջ պատասխանատվությունը կրում է Իրանը։ Նա ընգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հզոր գործարքի ստորագրման, սակայն Իրանը Վիեննայի բազմակողմ բանակցություններում հարցեր է բարձրացրել, որոնք միջուկային համաձայնագրի ու դրա…
Վրաստանը արտաքին գործերի նոր նախարար ունի
Վրաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նոր ղեկավար ունի։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլին ասել է, որ նոր ԱԳՆ ղեկավար է նշանակվել 41-ամյա Իլյա Դարչիաշվիլին։ Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է Լեհաստանում Վրաստանի դեսպանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ Դավիթ Զալկալիանիի…
Ռուսաստանը ցեղասպանություն է իրականացրել Ուկրաինայում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Կիևի մարզում գտնվող ազատագրված Բուչա քաղաք, որտեղից հրապարակված սարսափելի կադրերը ցնցել էինք ողջ աշխարհը։ Այս մասին գրում է BBC-ն։ Նշվում է, որ այցի շրջանակներում Զելենսկին զրուցել է նաև տեղի բնակիչների հետ։ Նա իր խոսքում նշել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ ու ուկրաինացիների ցեղասպանություն է իրականացրել։ Նա նաև ընդգծել է,…
Ադրբեջանի չի կատարել ՄԻԵԴ-ի 271 որոշում
Օրերս Եվրախորհուրդը տարածել է ՄԻԵԴ-ի ակնարկային զեկույցը, որում ասվում է, որ Ադրբեջանը 5-րդն է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չկատարողների ցանկում։ Այս մասին Turan-ին ասել է փաստաբան Խալիդ Աղալիևը։ Նշվում է, որ Ադրբեջանի կողմից չկատարված են մնում ՄԻԵԴ 271 որոշումներ։ Հայաստանն ու Վրաստանը համեմատաբար ավելի ցածր ցուցանիշներ ունեն այս առումով․ համապատասխանաբար՝ 50 և 63 որոշում։
Ռուս պատգամավորն առաջարկում է զրկել Դեպարդիեին ՌԴ քաղաքացիությունից՝ «պարծենկոտ» ելույթի համար
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն, ով ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, հայտարարել էր, որ ռուս ժողովուրդը չպետք է պատասխան տա երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների համար։ Ավելի ուշ այս հայտարարությանը արձագանքել են ռուս պաշտոնայաները։ Մանսավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Դեպարդիեն ամբողջությամբ չի հասկանում Ուկրաինայում տեղի ունեցողը՝ քաղաքական օրակարգին խորությամբ ծանոթ չլինելու…
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են պետք․ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ պետք է սահմանել։ Այս մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։ Լը Դրիանը նշել է, որ այս մասին որոշումը կայացվել է Վերսալում, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների վերջին հանդիպմանը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթի բովանդակությունը կորոշվի ու պարզ կլինի առաջիկա…
Մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Քիչ առաջ մեկնարկել են ռուս-ուկրիանական բանակցությունները։ Այս մասին գրել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրա հրապարակած լուսանկարներից երևում է, որ բանակցություններն ընթանում են տեսակոնֆերանսի ձևաչափով։ Մեդինսկի գրել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված Ղրիմի և Դոնբասի հետ, չի փոխվել։
Երկրաշարժ Թուրքիայի Ադանա նահանգում
Երկրաշաժ է տեղի ունեցել Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող Քարյիսալը շրջանում։ Այս ամսին հայտնում են Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունից։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,9 բալ, իսկ էպիկենտրոնը եղել է մոտ 7 կիլոմետր խորությամբ։ Ըստ աղբյուրի՝ զոհերի, վիրավորների ու նյութական վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել։
Ուկրաինան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել։ Այս մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում։ Զելենսկին նշել է, որ քայլի պատճառը Ուկրաինային աջակելուց հրաժարումն է։ Խոսքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ու Ուկրաինային զենքով չօգնելու մասին է, որոնց միջոցով Վրաստանը չեզոք է մնում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի ժողովրդի…
Այո, բանակցային հարթակից հնչող դրական ազդակներ կան․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է բանակցությունների ընթացքին ու հայտարարություններին, որ բանակցություններում դրական տեղաշարժեր կան։ Նա այս մասին խոսել է այս գիշեր հրապարակած տեսաուղերձում։ Զելենսկիի խոսքով՝ կարող են ասել, որ բանակցային հարթակից հնչող ազդակները դրական են, բայց դրանք չեն լռեցնում ռուսական արկերի պայթյունները։ Նա ասել է, որ իրենք չեն վստահում այն պետության ներկայացուցիչների խոսքերին, ովքեր…
Ձեր և մեր մյուս համախոհների հետ շարժվելու ենք դեպի բազմաբևեռ աշխարհակարգ․ Լավրովը՝ Իին
Չինաստանի Թունսի քաղաքում մեկնարկել է Ռուսաստանի ու Չինաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Վան Իի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Նշվում է, որ Լավրովը բացման խոսքով է հանդես եկել։ Նա Իին անվանելով «թանկագին բարեկամ», նշել է, որ միջազգային հարաբերությունների պատմության լուրջ փուլ ենք անցնում ու համոզվածություն է հայտնել, որ իրավիճակը դրա արդյունքում ավելի…