Աշրաֆ Հակիմի
Աշրաֆ Հակիմին կկանգնի դատարանի առաջ. Մարոկկոյի ավագը՝ Աշխարհի առաջնության կիզակետում
Մարոկկոյի հավաքականի ավագ Աշրաֆ Հակիմին կկանգնի դատարանի առաջ բռնաբարության մեղադրանքով, մինչ թիմը շարունակում է պայքարը 2026թ. Աշխարհի առաջնությունում։
Աշրաֆ Հակիմին՝ Մարոկկոյի հավաքականի ավագը՝ աշխարհի առաջնության ընթացքում բռնաբարության մեղադրանքի ֆոնին
Մարոկկոյի հավաքականի ավագ Աշրաֆ Հակիմին մասնակցում է 2026թ. աշխարհի առաջնությանը՝ սպասելով Ֆրանսիայում բռնաբարության մեղադրանքով դատավարությանը։
Աշրաֆ Հակիմին բացակայում է ՊՍԺ-ից՝ Տոտենհեմի հետ հանդիպումից առաջ
Փարիզ Սեն Ժերմենը առանց իր առաջատար աջ պաշտպան Աշրաֆ Հակիմիի կմասնակցի Չեմպիոնների լիգայի կարևոր հանդիպմանը Տոտենհեմի դեմ, քանի որ խաղացողը դեռ ապաքինվում է ծանր վնասվածքից:
Աշրաֆ Հակիմին՝ իրավական և կարիերայի խաչմերուկում բռնաբարության մեղադրանքների ֆոնին
Աշրաֆ Հակիմին, ՊՍԺ-ի պաշտպանը, կանգնած է հնարավոր դատավարության առջև՝ 2023-ի բռնաբարության մեղադրանքների համատեքստում, մինչ նրա փաստաբանը պնդում է նրա անմեղության ուժեղ ապացույցների առկայությունը։ Միջադեպը տեղի է ունենում ֆուտբոլիստի կարիերայի բարձունքի ֆոնին։
Մարզչի որոշման պատճառով Մեսսին հրաժարվել է սեղմել նրա ձեռքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆրանսիական Լիգա 1-ի 6-րդ տուրի ՊՍԺ-«Լիոն» հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել։ Փարիզյան թիմի աստղ Լիոնել Մեսսին 76-րդ րոպեին փոխարինվել է ու նրա փոխարեն դաշտ է դուրս եկել Աշրաֆ Հակիմին։ Այս որոշումն ակնհայտորեն դուր չի եկել Մեսսիին ու նա հրաժարվել է սեղմել թիմի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը։
Աշրաֆ Հակիմին արդեն պայմանագիր է ստորագրել Ինտերի հետ
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին արդեն պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով։ Դեռևս «Ինտերը» պաշտոնական հայտարարություն չի արել տրանսֆերի մասին։ Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջաններում մարոկացի պաշտպանը վարձակալությամբ հանդես էր գալիս «Բորուսիա» Դորտմունդի կազմում։ Մինչ այս հայտնի էր, որ «Ինտերը» 40 միլիոն եվրո է վճարելու պաշտպանի…
Ռեալի պաշտպանով լրջորեն հետաքրքրված է Ինտերը
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին, ով վարձակալությամբ այժմ հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում» հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում։ AS պարբերականի հաղորդմամբ՝ Հակիմին մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ խոստացել է պաշտպանին, որ վերջինս մշտական տեղ կունենա մեկնարկային կազմում։ Նշվում է, որ հենց սա է Հակիմիի համար որոշիչ դեր ունեցել՝…
Հակիմին դարձավ Բունդեսլիգայի ամենաարագավազ ֆուտբոլիստը
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին ճանաչվել է Բունդեսլիգայի ամենաարագավազ ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է Kicker-ը։ Նշվում է, որ 20-րդ տուրի «Ունիոնի» դեմ խաղում նա զարգացրել է 36/49 կմ/ժ արագություն: Հակիմիին 1 հորիզոնականով զիջում է Ռոբի Մատոնդով, ով զարգացրել է 35/97 կմ/ժ արագություն:
Ես դրա մասին կարդացել եմ թերթերում․ Հակիմի գործակալը Բավարիայի հետաքրքրվածության մասին
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմիի գործակալ Ալեքսանդրո Կամոնոն մեկնաբանել է, այն լուրերը, թե Հակիմիի տրանսֆերով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Ալեքսանդրո Կամոնոն նշել է, որ ինքը այդ լուերեը իմացել է թերթերից։ «Ես դրա մասին կարդացել եմ թերթերում, բայց «Բավարիան» ինձ հետ չի կապել Աշրաֆի մասին»,- նշել է գործակալը։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի…
Ռեալի պաշտպանը հայտնվել է Չելսիի ուշադրության կենտրոնում
«Ռեալի» ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում, որտեղ ցանկանում են ուժեղացնել պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է Express-ը։ Նշվում է, որ մադրիդյան ակումբն արդեն կապվել է «Չելսիի» հետ ու հայտնել, որ ցանկանում է ձեռք բերել Հակիմիին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբից…
Միշտ երազել եմ «Ռեալում» խաղալ, մարզվել աշխարհում լավագույնների հետ․ Հակիմի
Վարձավճարով Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկող «Ռեալի» ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին խոսել է իր երազանքի մասին։ «Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա հունիսին, կհասկանանք այդ ժամանակ: Հիմա ես կոնտրոնցած եմ «Բորուսիայում» մրցելույթներիս վրա: Ես երջանիկ եմ այստեղ ու դեռ 4 ամիս պետք է մնամ Դորտմունդում: Միշտ երազել եմ «Ռեալում» խաղալ, մարզվել աշխարհում լավագույնների հետ: Զիդանը դարձրել է ինձ…
Աֆրիկայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը Հակիմին է
Մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Նշենք, որ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս Դորմտունդի «Բորուսիա»-ի կազմում։ Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 26 խաղի և դարձել է 5 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նշենք նաև, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալ»-ին:
Զարմացած եմ, որ Բորուսիայի լավագույն ռմբարկուն եմ Չեմպիոնների լիգայում. Հակիմի
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ինտերի» հետ խաղում (3-2) դուբլի հեղինակ դառնալուց հետո, պատմել է իր ունեցած զգացողությունների մասին: «Ընդմիջմանը մենք խոսեցինք ու որոշեցինք երկրորդ խաղակեսում հանդես գալ ամբողջ հզորությամբ: Բարեբախտաբար, դա աշխատեց: Զարմացած եմ, որ «Բորուսիայի» լավագույն ռմբարկուն եմ Չեմպիոնների լիգայում: Ինձ բախտ է վիճակվել հանդես գալու այս…
Մադրիդ վերադարձը ինձնից է կախված. Աշրաֆ Հակիմի
Պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով «Ռեալ»-ի ֆուտբոլիստ է և վարձավճարով է հանդես գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ում, խոսել է Մադրիդյան ակումբ վերադառնալու մասին: «Մադրիդ վերադարձը ինձնից է կախված: Եթե ամռանը ես չվերադառնամ «Ռեալ», դա ձախողում չի լնի: Ես ցանկանում եմ զարգանալ, շատ կենտրոնացած եմ այստեղ», – 20-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում Goal-ը:













