ապահովագրություն
Վարչապետի մոտ քննարկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետը հիշեցրել է, որ հիմնադրամն այն հիմնական գործիքն է, որով պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար զոհված, հաշմանդամություն ստացած և անհետ ճանաչված մեր զինվորների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը: «Մենք այսօր պիտի քննարկենք հիմնադրամի հետագա…
«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար փոխանցեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
«Իմ քայլը» հիմնադրամի Facebook-ի էջում գրված է․ «Այսօր ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի առկա միջոցներից 512 մլն 310 հզր ՀՀ դրամ (1 միլիոն ԱՄՆ դոլար) որպես նվիրատվություն փոխանցվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ համաձայն ս.թ. նոյեմբերի 20-ի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշման: Ինչպես հայտնի է, Հիմնադրամը հետևողականորեն աջակցում է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ ընդարձակելու ու բարեկարգելու տարածքը,…
Համատարած 3000 դրամ սահմանելը ճիշտ է․ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Իրական անարդարությունները վերացնելու ժամանակը Կառավարությունը քննարկման է ներկայացրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող 1000 դրամը 3000 դարձնելու նախագիծ, ու կրկին մոլեգնել է դժգոհության ալիքը: Այս անգամ լսվում են հիմնականում երկու հարցադրում-առաջարկություններ. 1. Ինչու՞ պարտադիր վճարները պրոգրեսիվ չեն դարձվում 2. Ինչու այս ծախսը պետական բյուջեն չի…
Մինչև 82 մլն դրամի փոխհատուցում կստանան զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքները
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ անդրադառնալով հիմնադրամի կողմից զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներին դրամական փոխհատուցում տալուն հայտնեց, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միակ առաքելությունն՝ ապահովագրել հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված և վիրավոր դարձած մեր հերոսների կյանքն ու առողջությունը։ «Եթե նրանց հետ որևէ դժբախտ դեպք տեղի ունենա, նրանք զոհվեն կամ հաշմանդամ դառնան հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ,…
Մեր հայրենակիցներն աշխարհի 60 երկրներից նվիրաբերել են 4,5 մլն դոլար․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել: Ձեր փոխանցած գումարը շատ կարևոր է. այն կծառայի մեր հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու նպատակով»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3348211081881695?__cft__%5B0%5D=AZW0wHrUVi2976e6Vt3RMnGz9jsygyekOovgt8wtxY97xe-iknrPFjdbBbjTIKJ7tIztj22wwXf7TWG_hUx7DaryE6fA-yS2qVOqji6DYgfmdsErAmyKbzYzaKsoSFATECtzgtzw3lD1rdXeUYj6PaCbKpgPEpY9ZhvXm_HLCo2LvBdKyg9PmX9CK6vuUt6BH_m__39Zxfav2-DVy-TGuXmi&__tn__=%2CO%2CP-R
Գալաքսի ընկերությունը 40 մլն ՀՀ դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
«Գալաքսիի» աշխատակիցներն ու ընկերությունները միավորվում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին աջակցելու համար: Փոքր քայլերը մեծ փոփոխություն են բերում… «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Մեգաթոյզի», «Մեգասպորտի», «Տերյան 5»-ի և «Ռումշինի» աշխատակիցներն իրենց աշխատավարձից նվիրատվություն են կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, իսկ «Գալաքսիի» հիմնադիրները հանգանակության գումարը կրկնապատկել են։ Ընկերությունները սոցհարթակների իրենց էջերում…
Ապահովագրական ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու համար
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական ընկերության գործակալի կողմից պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը աշխատելով ապահովագրական ընկերությունում որպես գործակալ, 2020թ. մայիսին 42-ամյա մշտական հաճախորդից տեղեկանալով, որ վերջինիս «Մերսեդես բենս» ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել…
Ucom-ը իր բաժանորդների անունից 105 միլիոն ՀՀ դրամ կփոխանցի զինծառայողներին
Ucom ընկերությունը գրառում է կատարել Facebook-ում: Ընկերությունը հայտնում է, որ իր բաժանորդների անունից գումար կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: «Ucom ընկերությունն իր բաժանորդների անունից 105 միլիոն ՀՀ դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Մանրամասները՝ հղումով»,-ասվում է գրառման մեջ։ https://www.facebook.com/UcomArmenia/posts/10157942224968621?__xts__[0]=68.ARAajQo1n0obAsWgRhgfOP5vkmBVYt5GeR0RCjZ5sU4tL0IHnstTMmW9HAC61QrQTG-mL8sXi9IA-F327FRXfV1yZ5N–GlfHyGCGSUlTBnmd3eAXWv-S9_XW4LGfAeYPENo20Vn3V-81PFyJMTmZTAuzy28LnwnyWjTHsYe21XD9eDC_tTXVwFOYGrp1qnTcLhHV9Lbalrmlp6blDK1wPGB2LNGKoAU9fBJNVUKwuHGcoYi-rXF2TvLDbYhLjaDh97nBuakIEem52n3i_Z8jvPB5NrSbDx5lIENmjtVWPmQXR3oKKPAaMVgkxasX8VqVrsTQxmEYDhV7tnMcNry&__tn__=-R
Հայտնի է Բեյրութի պայթյունի նախնական վնասների չափը
Բեյրությի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական վնասները ապահովագրական ընկերությունները 3 միլիարդ դոլար են գնահատել: Նշվում է, որ այս վնասները համարժեք են Չինաստանի նավահանգստում 5 տարի առաջ տեղի ունեցած պայթյունի վնասներին, չնայած որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը ավելի հզոր է եղել: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ Տյանցզինում ավելի թանկ բեռներ էին ոչնչացվել, այդ թվում`…
Ucom-ը 105 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում կտրամադրի կապի խափանման համար
Ucom-ը գրառում է կատարել Facebook-ում: «105 միլիոն ՀՀ դրամ՝ կապի խափանման համար։ ⠀ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բաժանորդին, ըստ սակագնային պլանի, կարող է տրամադրվել 500-ից 2000 ՀՀ դրամ, առաջարկում ենք բոլոր բաժանորդների անունից 105 մլն-ը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ ⠀ Այդ առաջարկին ընթացք տալու կամ չտալու վերաբերյալ որոշումը կկայացվի Ucom-ի բաժանորդների անվճար SMS-քվեարկության և զանգերի…
Հիմնադրամին 10 օրում ավելի շատ է նվիրաբերվել, քան վերջին 3 տարիներին․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունները վերջին 12 օրերի ընթացքում տպավորիչ աճ են արձանագրել։ Հուլիսի 17-27-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 313 միլիոն դրամ։ 10 օրում նվիրաբերված այս թիվն ավելին է, քան վերջին 3 տարիների բոլոր նվիրաբերությունները միասին վերցված (2017, 2018, 2019 թվականներին նվիրաբերությունները կազմել էին…
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ապահովագրությունից ստացված հատուցումները չենթարկել հարկման
«Լուսավոր Հայաստան» խմբակցությանն այսօր՝ մայիսի հինգին, ներկայացրել է օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ապահովագրական հատուցման գումարը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ: ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Վերջինս ասաց, որ ներկայումս վարկ ստանալու համար բանկերին և վարկային կազմակերպություններին դիմող շատ ֆիզիկական և իրավաբանական…
Շալկեի չորս տարի առաջ մահացած ճանաչված ֆուտբոլիստը ողջ է
«Շալկե»-ի նախկին պաշտպան Յաննիկ Կամբան, ով չորս տարի առաջ մահացած էր ճանաչվել, պարզվում է ողջ է և առողջ: Այս մասին հայտնում է Bild-ը: Ֆուտբոլիստի մահն արձանագրվել է 2016 թվականին: Հաղորդվում էր, որ Կամբան ավտովթարի է ենթարկվել ու մահացել, սակայն պարզվեց, որ այս ամենը սուտ է. 33-ամյա Կամբան այժմ ապրում է Գելզենկիրխենում: Դատարանը քննում է ֆուտբոլիստի…
Ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 17-ին տեղի է ունեցել Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանի և Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության (ԳԱԱԳ) տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը: Իր խոսքում Իռա Փանոսյանը նշել է, որ ծրագրի մեկնարկային փուլում 2019 թվականի…
Կոչ եմ անում չտրվել մանիպուլյացիաների․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի քաղաքացիներ, մանիպուլյացիաների և հասկացությունների նենգափոխման արդյունքում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման շուրջ դիսկուրսը ուզում է դառնալ ընդամենը նոր հարկատեսակի շուրջ դիսկուրսի։ Չկա նման դիսկուրս, և ես կոչ եմ անում չտրվել այդ մանիպուլյացիաներին։ Իհարկե ես չեմ ակնկալում, որ շատ ակտիվ մեկնաբանություններ գրող մեր առողջ և երիտասարդ…













