առաջադրում
Քոչարյանի խմբակցությունը կառաջադրի նախագահի իր թեկնածուին
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել։ Այս մասին այսօր Խորհրդարանում՝ ճեպազրույցների ժամանակ, ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ առաջիկայում իրենք կներկայացնեն իրենց թեկնածուին՝ իր հիմնավորումներով։ Նրա խոսքով՝ թեկնածուն չպետք է լինի կուսակցական։ Մինասյանն ասաց նաև, որ նախագահի իրենց չափանիշները կներկայացնեն առաջիկայում, իսկ հիմա քննարկման փուլում են։
ՔՊ-ն Անդրանիկ Քոչարյանին առաջադրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Անդրանիկ Քոչարյանին։ Քոչարյանի թեկնածությունը ներկայացրեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա ասաց, որ Քոչարյանն առայսօր գործուն մասնակցություն է ունենում պետականաշինության գործում ու ներդնում է իր մեծ փորձը և վաստակը։
Անի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միանձնյա որոշում է…
Ցմահ դատապարտվածը փորձել է թմրամիջոց ձեռք բերել․ նրան մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող 33-ամյա ցմահ դատապարտյալը…
Տղամարդը փող է գողացել հորաքրոջ տանից․ նրան մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածնի բնակչի կողմից իր հորաքրոջ բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված տղամարդն իր հորաքրոջ՝ գործով տուժողի բնակարանում բնակվելու ընթացքում գաղտնի…
Ջհանգիրյանը կառաջադրվի ԲԴԽ անդամի պաշտոնում
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների դռնփակ հանդիպումն ավարտվել է։ Հիշեցնենք, որ հանդիպման նպատակը՝ Ջհանգիրյանի թեկնածության առաջադրումն էր Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում։ Ջհանգիրյանը հանդիպումից հետո զրուցեց լրագրողների հետ։ Նա ասաց, որ տվել է իր համաձայնությունը, որ իրեն առաջադրեն ԲԴԽ թեկնածու։ Նա շեշտեց, որ քաղաքական թիմի անդամ չի դառնում, այլ…
Բարեգործական հիմնադրամի տնօրենը փաստաթղթեր է կեղծել ու խոշոր գումար յուրացրել․ նրան առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքում գործող բարեգործական հիմնադրամներից մեկի տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի հանգամանքները, հայտնում են ՔԿ պաշտոնական կայքից։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված բարեգործական հիմնադրամի տնօրենը, օժտված լինելով հիմնադրամի ֆինանսական…
Մեղադրանք է առաջադրվել նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է ՀՀ քաղաքացիներ Ա.Կ.-ի և Ա.Ն.-ի ստեղծած հանցավոր համագործակցության կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Ա.-ին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակումը հանրությանը «Ալրաղացի…
Լոռու բնակիչը ծանր մարմնական վնաս է պատճառել 26-ամյա երիտասարդին․ առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 26-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հունիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Լոռու մարզի 28 և 26-ամյա բնակիչները, գումարային հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու…
ՍԴ նախագահի պաշտոնում կա 1 առաջադրում և 1 ինքնաառաջադրում․ Արևիկ Պետրոսյան
Սահմանադրական դատարանում շարունակվում է աշխատակարգային նիստը։ Ընդմիջման ժամանակ ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ նախագահի թեկնածուներին։ Նա նշեց, որ կա մեկ առաջադրում և մեկ ինքնաառաջադրում։ Բայց նա ասաց նաև, որ դեռ այդ փուլում են և առաջ չի ընկնի իրադարձություններից ու չի հայտնի իր տեսակետը, քանի որ դեռ հարցեր ունի։
Պուտինի թեկնածությունն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ առաջարկողը ռուս գրող Սերգեյ Կոմկովն է, որ արդեն հայտ է ներկայացրել առաջադրման համար։ Խաղաղության Նոբելյան մրցանակը կհանձնվի մյուս տարի սեպտեմբերի 10-ին։
Ընկերոջ սպանության համար մեղադրանք է առաջադրվել 33-ամյա տղամարդուն
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ավարտվել է Գառնի գյուղի 33-ամյա բնակչի կողմից շուրջ 2 տարի առաջ ընկերոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. նոյեմբերի…
Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» Ա․Ղ․-ին. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել Ա.Ղ.-ին: Նա, հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ և գտնվելով կալանքի տակ, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, նույն գործով մյուս ամբաստանյալ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի օժանդակությամբ, խախտելով «Թմրամիջոցների և…
Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել՝ Կառավարության կողմից Էդգար Շաթիրյանին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու կապակցությամբ։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը», – ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Թմրանյութերի շրջանառության ու ոստիկանի նկատմամբ բռնության համար առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են 33-ամյա տղամարդու կողմից խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի հանգամանքները, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, նախնական համաձայնության գալով մի…