Սահմանադրական դատարանում շարունակվում է աշխատակարգային նիստը։
Ընդմիջման ժամանակ ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ նախագահի թեկնածուներին։
Նա նշեց, որ կա մեկ առաջադրում և մեկ ինքնաառաջադրում։
Բայց նա ասաց նաև, որ դեռ այդ փուլում են և առաջ չի ընկնի իրադարձություններից ու չի հայտնի իր տեսակետը, քանի որ դեռ հարցեր ունի։