առաջնություն
«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարի մասին: Նա նշել է, որ լավ կլինի, որ հաղթի նա, ով երբեք չի հաղթել առաջնությունում։ ««Ատլետիկոն» կպաշտպանի՞ տիտղոսը: Իհարկե, ավելի լավ կլինի, որ «Ռեալը» հաղթի: Հիշում եմ` ինչպես էին չեմպիոնության համար պայքարում «Դեպորտիվոն» ու «Ռեալ Սոսյեդադը»: Մեզ համար դժվար էր»,- ասել է Կասիլյասը։ Այս մասին…
Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբում ելույթները շարունակում է կանանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը։ Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցել է Ուկրաինայի հետ և պարտություն կրեց 66:79 հաշվով: Ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել Փաթիլ Եագուպեանը, ով վաստակել է 25 միավոր: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 17-ին՝ մրցելով Հունաստանի ընտրանու հետ:
ՀՖՖ Մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 մրցաշրջանին մասնակցության հավաստագիր են ներկայացրել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Սևան», «Վան», «Փյունիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Ալաշկերտ-2», «Արարատ-Արմենիա-2», «Փյունիկ ակադեմիա» և «Ուրարտու-2» ակումբները։ Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Շիրակ» ՖԱ-ն, չնայած ՀՖՖ-ի կողմից Ազգային արտոնագիր…
Դորտմունդում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտում հայ ըմբիշ, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը 11-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Այդին Ախմադովին և հռչակվեց չեմպիոն: Նա փայլուն է հանդես եկել այս մրցաշարում և տարել չորս հաղթանակ: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում նա 10-2 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Արսամագ Զասեևին:
Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը: Հայ ըմբիշը 12-2 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Մուխամադ Ամին Սանգարիևի նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Թուրան Բայրամովի հետ: Հիշեցնենք՝ առաջին գոտեմարտում Նարեկ Հարությունյանը 10-0 հաշվով հաղթել էր ավստրիացի Բենեդիկտ Հուբերին:
Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում հունիսի 14-ին ավարտվեց խմբային փուլի առաջին տուրը D խմբում։ Շոտլանդիայի հավաքականը Գլազգոյում ընդունել էր չեխերին և պարտություն կրեց 0։2 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ գերմանական «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը։ Չեխիան գլխավորեց մրցաշարային աղյուսը։ 3 միավոր ունի նաև Անգլիայի թիմը, որը 1։0 հաշվով պարտության էր մատնել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին։ 🇨🇿 Patrik Schick…
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Փարիզի Բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում նա հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Մատեո Բերետինիին։ Հաղթանակի համար Ջոկովիչից չորս սեթ պահանջվեց։ Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2, 6:7 (5:7), 7:5 հաշվով։ Խաղը տևել է 3 ժամ 32 րոպե։ Մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կմրցի մրցաշարի գործող չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալի…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն այցելել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ Կ․ Գիլոյանը և Ն․ Սխերմերսը ծանոթացել են մարզադպրոցի պայմաններին, շփվել հեծանվորդների հետ, քննարկել Հայաստանում հեծանվային սպորտը և հեծանվային մշակույթը զարգացնելու, հեծանիվը՝ որպես առողջարար և հասանելի տրանսպորտային միջոց մասսայականացնելու հնարավորությունները։ Հանդիպմանը ներկա է…
Ռուսասատանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն ավարտել է իր ելույթները Ֆրանսիայի Բաց առաջնությունում: Առաջին տուրում աշխարհի 100-րդ ռակետը պարտվեց ամերիկացի Էն Լիին, ով WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 75-րդ տեղը: Գասպարյանը հաղթեց ընդամենը մեկ գեյմ: 47 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:0, 6:1 հաշվով` հօգուտ Լիի: Ռոլան Գարոսի երկրորդ փուլում կամ ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան, կամ ֆրանսիուհի Օուշեն…
Մայիսի 26-29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը (պատանիների, երիտասարդների, մարտական, կանանց ու տղամարդկանց): 26 մասնակից երկների շարքում էր նաև Հայաստանը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հայ սամբիստները մրցաշարում 8 մեդալ են նվաճել (1 ոսկի, 1 արծաթ և 6 բրոնզ): Հայաստանի հավաքականից մեդալներ նվաճել են հետևյալ մարզիկները՝ Պատանիների առաջնություն՝ Սյուզաննա Կիրակոսյան-50…
Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցահարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը, ով փայլուն հանդես եկավ և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Լիանան հաջողությամբ կատարեց երեք մոտեցումները՝ նախ պոկում վարժությունում հաջորդաբար սանձելով 90, 95 և 98 կգ կշռող ծանրաձողերը, ապա հրում վարժությունում նույն հերթականությամբ բարձրացրեց 117,121…
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Կարեն Մարգարյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանից Կարեն Մարգարյանը պոկել է 152 կգ, հրեց 175 կգ և երկամարտի 327 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի փոխչեմպիոն: 343 կգ արդյունքով ոսկե մեդալակիր դարձավ ուզբեկ Մահամադկոդիր Տոշտեմիրովը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ…
Լիմասոլում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվել չեմպիոն:Այս մասին հայտնում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան։ Հիշեցնենք առաջնության առաջին օրը մրցագորգը տրամադրվել էր պատանիներին: Հայ մարզիկները նվաճել են երկու բրոնզե մեդալ. աղջիկների մրցապայքարի 50 կգ քաշային կարգում երրորդ տեղը զբաղեցրել է Սյուզաննա Կիրակոսյանը,…
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում որոշում է կայացրել, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 50,000 հազար դրամ հատկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Նպատակը գալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստության համար կազմակերպվող ուսումնամարզական հավաքները լավագույնս կազմակերպելը և ազգային հավաքական թիմի պատրաստության մակարդակը բարձր պահելն…