fbpx
Գիտություն

Artemis 1 առաքելությունը մոտենում է ավարտին

Orion տիեզերանավը լքել է Լունի ուղեծիրը և արդեն վերադառնում է Երկիր։ Այժմ տիեզերանավը գրեթե 10 օր պետք է ճանապարհ անցնի տուն հասնելու համար: Ըստ պլանի՝ այն Խաղաղ օվկիանոսում պետք է վայրէջք կատարի դեկտեմբերի 11-ին։

Ինչպես հայտնում է Space.com-ը, ՆԱՍԱ-ն և ԱՄՆ ռազմածովային ուժերն արդեն սկսել են օվկիանոսից տիեզերանավը դուրս բերելու նախապատրաստական ​​աշխատանքները: Հենց այդ գործողությամբ էլ կավարտվի Artemis 1 անօդաչու առաքելության ավարտը:

Հիշեցնենք, որ Artemis 1 առաքելությունը մեկնարկել է նոյեմբերի 16-ին. դրա շրջանակում Orion տիեզերանավը տիեզերք է դուրս բերվել գերծանր SLS հրթիռով: Նոյեմբերի 21-ին Orion-ն արել է Լուսնի առաջին տեսագրությունը և նույն օրը մտել Լուսնի ուղեծիր և հնարավորինս մոտեցել դրա մակերեսին՝ մոտ 130 կմ հեռավորության վրա։ Հետո տիեզերանավը որոշ ժամանակ գտնվել է Լուսնի հակառակ կողմում, և կապը Երկրի հետ, ինչպես և սպասվում էր, կորել է, ապա վերականգնվել։

Լուսնի առաջին տեսանյութն անելուց հետո առաքելության մեկնարկից մի քանի օր անց տիեզերանավը նաև Լուսնի մակերեսի գեղեցիկ լուսանկարներ էր արել, երբ բավականին շատ էր մոտեցել Լուսնին։ Իսկ ավելի ուշտ խորը տիեզերքից, թռչելով Լուսնի հեռավոր ռետրոգրադային ուղեծրով, Օրիոնը նաև տեսանկարահանել էր Երկիրն ու Լուսինը:

Այս առաքելության հիմնական նպատակն է փորձարկել SLS հրթիռն ու Orion տիեզերանավը՝ համոզվելու համար, որ երկուսն էլ աշխատում են այնպես, ինչպես պետք է և անվտանգ են տիեզերագնացներին խորը տիեզերք հասցնելու համար:

Եթե ​​Artemis 1 առաքելությունը հաջողությամբ ավարտվի, ապա դրան կհաջորդի Artemis 2 առաքելությունը, որը տիեզերագնացներին 2024 թ․ կտանի Լուսնի ուղեծիր: Իսկ արդեն 2025 թ․, Artemis 3 առաքելության շրջանակում, տիեզերագնացները կկարողանան նաև վայրէջք կատարել Լուսնի մակերեսին։ Այս առաքելությանը, սակայն, կներգրավվեն ոչ թե SLS հրթիռն ու Orion տիեզերանավը, այլ առաջին փուլի համար նախատեսված Super Heavy հրթիռը և Starship տիեզերանավը, որը մշակվել է SpaceX ընկերության կողմից։ Վերջերս ընկերությունը հաջողությամբ փորձարկել է Super Heavy հրթռի 33 շարժիչներից 11-ը՝ 13 վայրկյան տևողությամբ ստատիկ աշխատանքի պայմաններում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ