առցանց
ՀՀ ՆԳՆ-ն գործարկել է elections.mia.gov.am հարթակը՝ ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակների հրապարակման համար։ Առցանց հասանելիություն, թղթային ծանուցումներ չկան
Այսօր ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մեկնարկին՝ մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներով` հարցնելով, թե ինչ ընթացքում են դրանք, արդյոք նախատեսվո՞ւմ է քննարկում երկու խորհրդարանների միջև: ԱԺ նախագահը հայտնել է,…
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ 2022 թ. սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022 թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն: ՊԵԿ-ից հիշեցնում են, որ…
WhatsApp-ը հայտարարել է գաղտնիության մի քանի նոր թարմացումների մասին, այդ թվում՝ օգտատերերի՝ առանց այլ մարդկանց իմանալու իրենց հաղորդագրությունները ստուգելու հնարավորությունը: Շուտով պլատֆորմը թույլ կտա մարդկանց վերահսկել, թե ովքեր կարող են տեսնել, թե երբ են նրանք առցանց, թույլ չտալ մյուսներին սքրինշոթներ անել որոշակի հաղորդագրություններից և հեռանալ խմբերից՝ առանց ծանուցելու ամբողջ ալիքներին: WhatsApp-ն ունի ավելի քան 2…
Առցանց ռեժիմով անցկացվել է «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադան, որի կազմակերպիչը Լիտվան էր։ Դրան մասնակցել են 76 երկրների շուրջ 400 աշակերտներ, որոնց թվում նաև Հայաստանի 4 ներկայացուցիչները՝ ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից՝ Արտաշես Գյոլեցյանը, Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը և «Քվանտ» վարժարանից՝ Դավիթ Գյուլամիրյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ՀՀ…
Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարության տրածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգելի՛ դիմորդ, եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի եւս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության…
Այս տարի՝ դեկտեմբերի 20-ին, «Մեղու 2020» հայերենի մրցույթն առաջին անգամ կանցկացվի առցանց, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. դպրոցներում գործընթացն արդեն ավարտվել է, սակայն գործում է նաև առցանց գրանցման հարթակ: Այսպիսով, մասնակիցներն իրենց տնից կարող են մուտք գործել համակարգ և լուծել առաջադրանքները: «Մեղու» հայերենի մրցույթը նախատեսված է 3-12-րդ…
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրականացնում է առցանց հետազոտություն, որի նպատակն է որոշել հասարակության կողմից ալկոհոլի օգտագործման չափաբաժինների փոփոխության միտումները համավարակի պայմաններում, հայտնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։ Մասնակցությունն այս հետազոտությանը կպահանջի 5-10 րոպե: Առողջապահության նախարարությունն ակնկալում է Ձեր մասնակցությունն այս կարճ, բայց և կարևոր հետազոտությանը, քանի որ տրամադրելով կարծիքներ Դուք կարող եք նպաստել ալկոհոլի օգտագործման ուղղությամբ…
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին մեկնարկում է «Ֆիշեր» առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Մրցաշարին մասնակիցների թվում են նաև Գարի Կասպարովը, Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարունան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Պյոտր Սվիդլերն ու Ալիռեզա Ֆիրուջան։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13-ին։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մանուկյան ընկերությունը» Ջազի հայկական ասոցիացիայի և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ: Սեպտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում հանդես կգա «Սամվել Գասպարյան տրիոն», սեպտեմբերի 10-ին Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում՝ «Մալխաս ջազ բենդը», սեպտեմբերի 11-ին Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում՝ «Վահագն Հայրապետյան տրիոն», սեպտեմբերի 12-ին Ասլամազյան քույրերի պատկերասրահի…
Այսօր մեկնարկում է Ուզբեկստանի անկախության տոնին նվիրված առցանց մրցաշարը։ Այն կտևի 2 օր ու կավարտվի օգոստոսի 30-ին։ Հայաստանը նույնպես ներկայացված է լինելու ստուգատեսին։ Մեր դրոշը մրցաշարում կներկայացնեն 89 կիլոգրամ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը, 102 կիլոգրամում՝ Սամվել Գասպարյանը, իսկ 109+ քաշային կարգում՝ Վարազդատ Լալայանը։ Մրցաշարին մասնակցելու է մինչև 140 մարզիկ։
Հայաստանի շախմատի հավաքականը մասնակցելու է FIDE-ի կողմից կազմակերպվող առցանց օլիմպիադային։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Մրցաշարն անցկացվելու է 15 +5 ժամակարգով ու խառը ձևաչափով՝ 6 մասնակիցներով։ Նշվում է, որ թիմում պարտադիր պետք է լինեն 2 կին, 1 մինչև 20 տարեկան տղա, 1 մինչև 20 տարեկան աղջիկ: Ինչպես նաև, թիմերը կկարողանան ունենալ…
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայությանը վերաբերող տեղեկատվություն կարող եք ստանալ առցանց եղանակով։ Դիմումները կարող եք ուղարկել ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանումներ` էլեկտրոնային փոստի միջոցով, պարտադիր նշելով դիմողի կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար)։ Երևանի ՀՔԲ – yerevani.hqb@roadpolice.am Կոտայքի ՀՔԲ – kotayqi.hqb@roadpolice.am Սեւանի ՀՔԲ – sevani.hqb@roadpolice.am…