fbpx
Կրթություն

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել

Առցանց ռեժիմով անցկացվել է «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադան, որի կազմակերպիչը Լիտվան էր։

Դրան մասնակցել են 76 երկրների շուրջ 400 աշակերտներ, որոնց թվում նաև Հայաստանի 4 ներկայացուցիչները՝ ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից՝ Արտաշես Գյոլեցյանը, Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը և «Քվանտ» վարժարանից՝ Դավիթ Գյուլամիրյանը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ՀՀ բոլոր ներկայացուցիչները մեդալների են արժանացել։ Ոսկե մեդալ է նվաճել Արտաշես Գյոլեցյանը, արծաթե մեդալ՝ Դավիթ Գյուլամիրյանը, բրոնզե մեդալներ՝ Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ