ԱՀԿ-ն առցանց հետազոտություն է անցկացնում

Ամենադիտվածներ

ԱՀԿ-ն առցանց հետազոտություն է անցկացնում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրականացնում է առցանց հետազոտություն, որի նպատակն է որոշել հասարակության կողմից ալկոհոլի օգտագործման չափաբաժինների փոփոխության միտումները համավարակի պայմաններում, հայտնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։

Մասնակցությունն այս հետազոտությանը կպահանջի 5-10 րոպե:

Առողջապահության նախարարությունն ակնկալում է Ձեր մասնակցությունն այս կարճ, բայց և կարևոր հետազոտությանը, քանի որ տրամադրելով կարծիքներ Դուք կարող եք նպաստել ալկոհոլի օգտագործման ուղղությամբ գլոբալ քաղաքականության մշակմանը:

Ձեր կարծիքը շատ կարևոր է Առողջապահության նախարարության համար:

Հետազոտության հղումն այստեղ

Եթե կհանդիպեք դժվարությունների, կարող եք կապ հաստատել հետազոտության հայաստանյան ներկայացուցչի հետ` Քրիստինե Գալստյան, հեռ. 093-48-84-24։

Շնորհակալություն աջակցության համար:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ