Ասիա
Բացահայտեք TotalEnergies-ի, Masdar-ի և EPointZero-ի միջև մաքուր էներգիայի ռազմավարական գործընկերությունը, որն ուղղված է Աֆրիկային և Ասիային: Խորքային վերլուծություն նպատակների, ազդեցության և ԱՄԷ-Ֆրանսիա համագործակցության մասին:
Հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարման համար ամենաթանկ ասիական ֆյուչերսների արժեքը 2023-ի հունվարին օգոստոսի 25-ին աճել է մինչև 71.3 դոլար մեկ միլիոն BTU-ի (բրիտանական ջերմային միավորի համար) կամ գրեթե 2560 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են Japan Korea Marker-ի տվյալները։ Ասիայում վառելիքը սկսեց թանկանալ նրանից հետո, երբ «Գազպրոմ»-ը հայտարարեց, որ «Հյուսիսային հոսք»-ով մատակարարումները մինչև սեպտեմբերի…
Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 2.67%-ով և կազմել 27680.26 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 2.29%-ով և կազմել 1946.44 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 3304.72 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.11%-ով և կազմել 20890.22 կետ:
ՆԱՏՕ-ն մտադիր չէ իր կազմում ներառել երկրներ Ասիայից կամ Աֆրիկայից: Այս մասին իսպանական El Mundo պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա նշել է, որ Չինաստանը ՆԱՏՕ-ի կողմից չի դիտարկվում որպես հակառակորդ՝ կարևորելով ներգրավածությունը սպառազինության և կլիմայական փոփոխությունների վերահսկման հարցերում:
Ասիական զարգացման բանկը զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է Ասիայի տարածաշրջանի վրա կորոնավիրուսի ազդեցությանը։ Զեկույցում ասվում է, որ Ասիայի զարգացող երկրներում ծայրահեղ աղքատության վիճակում են հայտնվել շուրջ 80 միլիոն մարդ․ սա համաճարակի հետևանքն է։ Այստեղ խոսքն այն մարդկանց է վերաբերվում, ովքեր օրական 1,9 դոլարից պակաս գումարով են ապրում։
2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլն ընթանում է երկրագնդի բոլոր գոտիներում, այդ թվում՝ Ասիայում։ Այստեղ երեկ ուշագրավ իրադարձություն է գրանցվել․ Ճապոնիայի հավաքականին հաջողվել է Մոնղոլիայի ընտրանուն հաղթել 14-0 հաշվով։ Սա Ճապոնիայի պատմության մեջ 2-րդ ամենախոշոր հաշվով հաղթանակն է։ Նշենք, որ ճապոնացիներն իրենց խմբում 5 խաղից հետո վաստակած 15 միավորով զբաղեցնում են առաջին հորիզոնականը։ https://www.youtube.com/watch?v=DWlAia0xhOU
Այսօր՝ հունիսի 23-ին, worldometer կայքում երևում է 9,166,836 վարակվածների դեպքեր, որոնցից ապաքինվել են 4,901,230 հոգի, մահացել՝ 473,189-ը։ Ինչպես հայտնում է Associated Press-ը հունիսի 21-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 183․000 դեպքեր։ Վարակի թիվը շարունակվում է աճել Բրազիլիայում և ԱՄՆ-ում։ Կիրակի օրը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտնեց կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային աճի մասին՝ հաշվարկելով 183․000 դեպքեր 24…
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքավով համաշխարհային պահանջարկը անկում է ապրել և Apple-ը որոշում է կայացրել հետաձգել առաջատար iPhone-ների արտադրությունը: Հայտնենք նաև, որ ամբողջ Ասիայում տեղի էին ունեցել արտադրության խափանումներ, որի պատճառով նոր արտադրանքները կներկայացվեն մոտ մեկ ամիս ավելի ուշ: Apple-ը մինչև 20% կկրճատի այն հեռախոսների արտադրությունը, որոնք պլանավորում էր թողարկել այս տարվա երկրորդ կեսին։ Այս մասին հայտնում…
Առևտրային միությունների ներկայացուցիչները տեսակոնֆերանս են ունեցել, որի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ԵՄ Շենգենյան գոտին կարող է փակ մնալ մինչև սեպտեմբեր: Նախագահը տեղեկացրել է, որ այդ տարբերակը դիտարկվում է Շենգենյան գոտու անդամ երկրների հետ: Հիմնական պատճառը նման որոշում կայացնելու այն է, որ կորոնավիրուսի պանդեմիան տարբեր երկրների վրա տարբեր ազդեցություն…
Չինական Alibaba ընկերության հիմնադիր Ջեք Ման դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով հնդիկ բիզնեսմեն, Reliance Industries հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանիից։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ Ամբանին օրերս 5,8 միլիարդ դոլար է կորցրել, որի հետևանքով այժմ նրա կարողությունը կազմում է 41,8 միլիարդ, իսկ Մայինը 44,5 միլիարդ է։ Նշվում է, որ Ման ներկայումս մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկում 18-րդն է։
Bild-ը տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիան» հրաժարվել է հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ հավաք անցկացնել: Այս հավաքը կայանալու էր Ասիայում, սակայն կորոնավիրուսի պատճառով չեղյալ է համարվել բոլոր պայմանավորվածությունները։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով մի շարք երկրներում ֆուտբոլային հանդիպումներ են չեղարկվել կամ հետաձգվել:
Թաիլանդը դարձել է Ասիայի առաջին երկիրը, որն անցել է առանց ապրանքանշանների տուփերով ծխախոտի վաճառքին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երկրի ողջ առևտրային ցանցը սեպտեմբերի 3-ից պաշտոնապես անցել է «հասարակ» առանց ապրանքանշանների տուփերի, իսկ ընթացիկ շաբաթվա վերջին գունավոր տուփերն իսպառ վերացել են վաճառքից: Բոլոր նոր ծխախոտային տուփերը միանման են, սև գույնի, սարսափեցնող նկարներով, հիվանդ երեխաների և…
Թայվանի խորհրդարան օրենքի նախագիծ է ընդունել, ըստ որի թույլատրվում է նույնասեռականների միջև ամուսնությունը կթույլատրվի: Օրինագծում նշված են նույնասեռականների իրավունքները` ներառելով ժառանգության հետ կապված իրավունքը: Նշենք, որ Թայվանն այսպիսով դարձավ Ասիայում առաջին երկիրը, որն ընդունել է նմանատիպ օրենք:
Մայիսի 16-ին Երևանում մեկնարկել է անթուղթ առևտրի դյուրացմանը նվիրված խորհրդատվություն: ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) նախաձեռնած ազգային խորհրդատվությունը համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Տարբեր գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ միջազգային փորձագետները քննարկել են երկրների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման միջոցով անթուղթ առևտրի կայացման հեռանկարները, վերհանել Հայաստանի հնարավորություններն ու խնդիրները:…