Ավետ Ադոնց
ԱԳՆ նախարարի 3 տեղակալներն ազատվել են պաշտոնից
Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը ստորագրել է ՀՀ ԱԳ փոխնախարարներին պաշտոնից ազատելու որոշումները: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ապիտոնյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»…
ԱԳՆ-ից հերքում են՝ փոխնախարարների հրաժարականների մասին լուրերը
Լուրեր էին շրջանառվում, որ արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը հրաժարականներ են տվել։ Այս մասին լուրերը հերքել են ԱԳՆ-ից։ Նախարարությունից հայտնել են, որ փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի ԱԳՆ տեղակալի հետ
Հուլիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ: Ավետ Ադոնցն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Ներկայացնելով իրադարձությունների վերաբերյալ ՀՀ…
Չարթերային թռիչքներ շարունակվելու են կազմակերպվել. Ավետ Ադոնց
Ապրիլի 21-ին լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը խոսքում նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցածից, որտեղից նախօրեին Հայաստանի քաղաքացիներին վտարել են: Փոխնախարարը նշեց, որ չարթերային չվերթներ շարունակվում են կազմակերպվել և ոչ ոք չի մոռացվել: Փոխնախարարը միաժամանակ արտասահմանում գտնվող հայրենակիցներին հորդորեց ենթարկվել ընդունող երկրի իշխանությունների պահանջներին և եթե…
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ ապրիլի 21-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը: Թեման` արտերկրում ՀՀ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող հարցերի հասցեագրում, միջազգային համագործակցությունն է: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/3904107176296272/?__xts__[0]=68.ARBakxMojsjRhPnQvNVAE7HJbMOZMg0W1AtPQ8fGsHTa7Jvqk5q5qyixS7ogzvzCJQD0Gdrl50ZV5WRQbiUGp2JU3XTgLeGfrJ8aaEFoeYdhzb9pZUJjiYxP-Bp6o0cxW2KPVesXDpvAttvbL6Uvq_tUaTakyPXg3Bx7Vdgt1JCTyX9Pww-eMm7sfZNviIPvMvldq9NYFTsRP6EnCpq7QOe3TDybOyFy2qXh-uXhRtjplgeus1WNCJgNHJNDyl9HZ7r97p37Nl9yuC-8nc7srRgmhillZVCRePDviFp2kfT_aW0VwO-UJpTn_vpn4qHzfoEAtsAmWsc29y7DEcgwdF8jf1vBzfnycI7eLQ&__tn__=-R
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը(ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Այսօր` մարտի 31-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը: Թեմա՝ արտերկրում ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրները և կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը: Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը…
Կիպրոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
Փետրվարի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Անդրեաս Զինոնոսին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Զինոնոսին նշանակման կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը գերազանց գնահատեց հայ-կիպրական միջպետական հարաբերությունները՝ հիմնված երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության և պատմամշակութային սերտ առնչությունների վրա։ Հաջողություն մաղթելով դեսպանին իր առաքելության մեջ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ…
Հայտնի է հայկական կողմի օրակարգը Ադրնեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Հայաստանի օրակարգում կլինի երկու հարց՝ Արցախում բնակվող հայերի անվտանգությունն ու կարգավիճակի հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: «Հանդիպման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող: Օրակարգը հայտնի է: Մեր օրակարգում դրված է երկու հարց՝ Արցախում բնակվող մեր 150 հազար հայրենակիցների անվտանգությունն…
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՉՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի (Aleš Chmelař) գլխավորությամբ Պրահայում անցկացվեցին Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-չեխական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով երկկողմ, բազմակողմ և ԵՄ ձևաչափերում հարաբերությունների զարգացման դինամիկային և ակնկալվող զարգացումներին՝ միաժամանակ վերահաստատելով հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ ցանկությունն…
ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի կարևոր կետերից մեկը վիզաների ազատականացումն է. Ավետ Ադոնց
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հարցազրույց է տվել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, որի մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից: Հարցազրույցը ստորև. Հարց. Պարոն Ադոնց, ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում վերջին տարիներին, և Բրյուսելում կայացած Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության միջև գործընկերության հերթական նիստին ի՞նչ գործընթացների շուրջ է պայմանավորվածություն ձեռք բերվել։…
Հնդկաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ԱԳՆ
Օգոստոսի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Կիշան Դան Դևալին (Kishan Dan Dewal)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և վստահություն հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Հնդկաստանի դեսպանը, շնորհակալություն…
Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
Հուլիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում (նստավայրը` Մոսկվա) Իսպանիայի դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխային (Fernando Valderama de Pareja)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Պարեխային Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։ Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջգերատեսչական համագործակցության խորացմանը, բարձրաստիճան…
Խորհրդակցություն՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով
Երևանում կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա հունիսի 4-ին Նիկոսիայում կայանալիք երեք երկրների ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը նախապատրաստելու նպատակով։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հունականը՝ Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Թեոդորոս Գեորգակելոսը (Theodoros Georgakelos), իսկ կիպրականը՝ Կիպրոսի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ջորջ Խակալլին (George…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում Կորեայի դեպանի հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ու Յուն-Գընին (Woo Yoon-keun)՝ առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց դեսպան Ու Յուն-Գընին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-կորեական հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ ծավալած գործունեության համար: Ավետ Ադոնցը հաջողություն մաղթեց դեսպանին իր հետագա գործունեության մեջ: Կորեայի դեսպանը համոզմունք…
Կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկում ԱԳՆ-ում
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մաս 3-րդի (արդարադատություն, ազատություն, անվտանգություն) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը,…













