ավիաընկերություն
Նոր ավիաուղղություն է բացվել Երևանի և Անապայի միջև
Armenia Airways ավիաընկերությունն առաջին չվերթն է իրականացրել Երևանի և Անապայի միջև։ Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Անապա-Երևան չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի: Ավիահաղորդակցությունը կապահովվի ВАЕ 146-300 ինքնաթռիներով: https://www.facebook.com/embassyru.am/posts/2933972579980093
Ավիաընկերություններ կան, որ կարող են խաղից դուրս մնալ․ Թունյան
Լուրջ ռիսկեր կան, որովհետև կան ավիաընկերություններ, որոնք խաղից դուրս կարող են մնալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղությունների չվերթերով մեկնող անձանց, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Հանձնաժողովի նիստի ժամանակ մեզ հավաստիացրին, որ այդպես չէ, բայց…
Երևան-Ստամբուլ չվերթները ժամանակավոր դադարեցվում են
Նոյեմբերի 27-ից սկսած՝ թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով։ Այս մասին հաղորդում է Regionmonitor.com-ը: Նշենք, որ «Ատլաս Գլոբալը» ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։ Ըստ ավիաընկերության տարածած հայտարարության՝ չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ…
Նոր ռեկորդ․ պատմության մեջ ամենաերկար անվայրէջք թռիչքը Qantas-ից
Qantas ավստրալական ավիաընկերության ինքնաթիռը պատմության մեջ ամենաերկար անվայրէջք թռիչքն է կատարել՝ օդում անցկացնելով 19 ժամ 19 րոպե: Այս մասին տեղեկացնում են ավիաընկերությունից։ Նախորդ ռեկորդը Qantas-ը սահմանել էր հոկտեմբերին։ Այդ ժամանակ Boeing 787-9 ինքնաթիռը, որն առաջին անգամ անվայրէջք ավիաչվերթ էր կատարել Նյու Յորքից Սիդնեյ, օդում անցկացրել էր 19 ժամ 16 րոպե: Boeing 787 Dreamliner ինքնաթիռը մեկնել…
Ընդամենը մեկ ավիաընկերությամբ գարուն չի գա. Զոհրաբ Եգանյան
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Թբիլիսից, առավել ևս Քութաիսիից Եվրոպա մեկնելը երկու և ավել անգամ ավելի էժան է, քան Երևանից: Իհարկե շատ կարևոր է դրական տեղեկատվական հոսքը, այն մարդկանց մոտ վաղվա օրվա հանդեպ հույս է ներշնչում դառնում այն թելերից մեկը որով կապվում ես Հայրենիքիդ, բայց նման տեղեկատվության չափից…
Georgian Airways-ը ժամանակավոր դադարեցնում է մի շարք թռիչքներ դեպի Եվրոպա
Georgian Airways ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները մի քանի ուղղություններով կամ կրճատում է հաճախականությունը։ Քաղաքները, որտեղ չվերթները դադարեցվում են, Եվրոպայի երկրներում եմ՝ Բեռլին, Բրյուսել, Լոնդոն և այլն: Այս մասին հայտնում է Aliq-ը։ Թբիլիսի-Բարսելոնա թռիչքը դադարեցվում է նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 18-ը, ինչպես նաև հունվարի 12-ից մարտի 4-ը։ Թբիլիսի-Բոլոնիա ուղղությամբ երթերը դադարել են նոյեմբերի 8-ից, կվերականգնվեն…
2020 թվականի փետրվարը Ryanair-ը նվիրում է Երևանին
Զբոսաշրջության կոմիտեն Facebook-ի իր էջում հայտնել է, որ 2020թ. փետրվարը Ryanair-ը նվիրում է Երևանին: 2020թ. նոր ուղղությունների ցանկում Ryanair-ը ընդգրկել է Հայաստանը` առաջարկելով «սիրառատ փետրվարն» անցկացնել «վարդագույն քաղաքում»: Հիշեցնենք, որ եվրոպական ամենամեծ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը հունվարի 14-ից սկում է թռիչքներ իրականացնել Երևանից դեպի Հռոմ, Միլան և հակառակ ուղղություններով: https://www.facebook.com/ArmeniaTourismCommittee/posts/748072112283496
Չթռչողը թռչողի համար չի վճարում․ Տաթևիկ Ռևազյան
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է քաղաքացիների հարցերին, մասնավորապես՝ արդյոք չթռչողը վճարելու է թռչողի համար, և ինչու պետք է պետությունը վճարի ընկերությանը՝ էժան ավիատոմսերի համար: Ռևազյանը պարզաբանել է Ryanair-ի շուրջ ծավալված քննարկումները՝ նշելով, որ փետրվար ամսից բանակցել են Ryanair ընկերության ներկայացուցիչների հետ: «Իրականում լավ պայմաններ են: Մենք նոր…
Air France-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյում
Ֆրանսիական Air France ավիաընկերության Boeing 777 ուղևորատար ինքնաթիռն այսօր տեխնիկական խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է ավելի քան 300 ուղևոր, որոնց թվում նաև բարձրաստիճան պաշտոնաներ, որոնք Տոկիո էին մեկնում, որպեսզի մասնակցեին Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիտոյի թագադրման պաշտոնական արարողությանը։ Հաղորդվում է, որ վայրէջքի ընթացքում ինքնաթիռի անվադողերի ճնշումն…
Թող հայերը շորթումների ու ստորացման ենթարկվեն Մոսկվայի օդանավակայաններում․ Բադալյան
Նախկին լրագրող, քաղաքագետ Նաիրի Բադալյանը իր Facebook-ի էջում գրել է. «Լոուքոսթեր»՝ հայկական ձևով Ապրեն Հայաստանի շռայլ քաղաքացիները։ Հայաստանի բնակչության 90-95%-ը կազմող ճնշող մեծամասնությունն, ով Շենգենի վիզա չունի ու ոչ էլ այն ստանալու տարբերակ, 2020 թ հունվարից կանոնավորապես վճարելու է Հայաստանի բնակիչներից Շենգենի վիզա ունեցող կամ այն ստանալու պրոբլեմ չունեցողների՝ «Միլանում կոֆե խմելու» ծախսերի 75%-ը։ Տարեկան…
Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը
«Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ «Ryanair»-ի հայկական օդային տարածք մուտք գործելու լուրը երեկվանից հանրության շրջանում լայն հետաքրքրություն է առաջացրել: էժան գնով միանգամից 4 ուղղություններով ճամփորդելու (Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից՝ Մյունխեն) հնարավորությունն առաջին հայացքից անհավատալի թվաց, ապա ոգևորեց ու տարվա մեծ ձեռքբերումների շարքում «գրանցվեց»: Սակայն, ընդամենը ժամեր անց սկսվեց քննադատությունների տեղատարափ: Քննադատությունների թոփ եռյակի առաջին տեղում է…
Ryanair-ի՝ Հայաստան գալու մեջ Տաթևիկ Ռևազյանի ներդրումը չկա․ Լապշին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքին հայկական շուկա: «Ամբողջ համացանցն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացավ «համոզել» Ryanair-ին գալ Հայաստան: Ինչպիսի անհեթեթություն: Ի՞նչ կապ ունի այդ աղջիկը: Ընկերնե՛ր, հարցն ախր Տաթևիկ Ռեվազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվելու կարողությունը չէ: Հարցն այն…
Որքա՞ն է Ryanair ավիաընկերությանը վճարվելու պետական բյուջեից. Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղավիացիայի կոմիտեի նախագահին (անկախ անուն-ազգանունից) քննադատողներին ման եկողներին տեղս հիշեցնեմ: Նրան քննադատել եմ քաղաքականության համար, որը դեմ ա ազգային ավիափոխադրող ունենալու հայեցակարգին։ Մի անգամ էլ քննադատել եմ անփույթ, պետական պաշտոնյային, իմ կարծիքով, անհարիր մտքեր արտահայտելու համար։ Էս քննադատություններն ուժի մեջ են։ Լոու-քոսթեր բերելու ջանքերի…
Ryanair-ի մուտքը ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան: Եվ որ ավելի կարևոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ: Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է…














