ավիաուղիներ
Չեղարկվել են չվերթները Հալեպից և Շարմ էլ Շեյխից
Այսօր չեղարկվել են Հալեպից և Շարմ էլ Շեյխից դեպի Երևան չվերթները՝ կապված Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Իրաքը դադարեցրել է թռիչքները Բելառուսի հետ
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Իրաքը դադարեցրել է օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ։ «Կառավարության որոշման համապատասխան, Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարում է Իրաքի ավիաուղիների կամ այլ ազգային փոխադրողների հետ Մինսկ կատարվող բոլոր չվերթների դադարեցման մասին մինչև նոր ծանուցում»,- ասված է Արաբական Հանրապետության ավիացիայի ղեկավարության հաղորդագրության մեջ։ Օդային հաղորդակցության դադարեցման պատճառով թռիչքներ կարող են թույլատրվել միայն քաղաքացիների վերադարձի համար: Միաժամանակ մամուլի…
Մեկնարկել են MyWay-ի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
MyWay ավիաուղիները երեկվանից՝ հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթները։ Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Նշվում է, որ շաբաթական 3 չվերթ է լինելու՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Ավիատոմսերի ձեռք բերման համար պետք է դիմել ավիաընկերությանը։
Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ ընկերությունը վերսկսում է թռիչքները ՀՀ
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը հայտնում է, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիները վերսկսում է թռիչքները Հայաստան: «Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից): «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով…
Հուլիսի 2-ից սկսած Վրաստանից կլինեն թռիչքներ
«Վրացական ավիաուղիներ» ազգային ավիափոխադրող ընկերությունը հրապարակել է հուլիսյան թռիչքների ժամանակացույցը: Հուլիսի 1-ից Վրաստանը երկինքը բացել է հատուկ ավիաուղիների համար, չնայած նախապես կանոնավոր չվերթների վերսկսումը հետաձգել էր մինչև օգոստոսի 1-ը: Վարչապետ Գեորգի Գախարիան ասել է, որ այս որոշումը թելադրված է երկրի քաղաքացիների անհանգստությամբ: Առաջին թռիչքը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ դեպի Իսրայել: Բացի դրանից՝ նախատեսվում են թռիչքներ դեպի եվրոպական…
RainAir և WizzAir ավիաընկերությունները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա. Ռևազյան
Հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը անդրադարձավ Հայաստան նոր ավիաուղիներ բերելու ուղղությամբ արվող քայլերի մասին: «Մենք օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ օդի փողի հետ կապված, ամենամեծ խոչընդոտներից է, որ սակագներն են բարձր, 10 հազար դրամը փոքր գումար չէ: Ժամանակ է պետք այդ շուկան կառուցելու համար: Մեզ պարզ ասել են՝…
Ադրբեջանը հրաժարվել է Boeing 737 MAX-8 ինքնաթիռներից
Ադրբեջանի ավիաուղիները հրաժարվել են գնել 10 միավոր Boeing 737 MAX-8 ինքնաթիռները: Այս մասին պաշտոնապես հայտարարել է ավիաընկերությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ դա անում են «հայտնի պատճառներով, որ կապված են այդ ինքնաթիռների անվտանգության խնդիրների հետ»։ Ադրբեջանական կողմը պարզապես խզել է պայմանագիրը Boeing ընկերության հետ։Ըստ պայմանագրի՝ ինքնաթիռները Ադրբեջանին պետք է մատակարարվեն մինչև 2020 թվականը։ Խնդիրն այն…






