ավիաչվերթ
Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 138 քաղաքացի
Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտնում է, որ 38 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք է վերադարձել NordStar ընկերության Գյումրի-Մոսկվա ավիաչվերթով։ «Համալիր աշխատանքների շրջանակում ընդհանուր առմամբ Հայաստանից տեղափոխվել է 3692 ռուսաստանցի: Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Ռուսաստանցիների՝ տուն վերադարձի կազմակերպման մասով աշխատանքը շարունակվում է»,- ասված է դեսպանության…
Ավելի քան 100 ռուս ՀՀ-ից կվերադառնա Ռուսաստանի Դաշնություն
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը գրառում է կատարել Facebook-ում։ Դեսպանատունը հայտնում է, որ ավելի քան 100 ռուս կվերադառնա ՌԴ Հայաստանից` Երևան-Դոնի Ռոստով հատուկ չվերթով: «Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթով Հայաստանից հայրենիք կվերադառնան նաև ՌԴ քաղաքացիները։ Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնությունները ռուսական տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և վարչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ։ Արդյունքում մենք ուրախությամբ հայտնում…
Պաշտոնապես հաստատվել է Նուր-Սուլթան-Երևան չվերթը․ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել։ Դրանում ասված է․ «Տեղեկացնում ենք, որ պաշտոնապես հաստատվել է Նուր-Սուլթան-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5048 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հունիսի 4-ի լույս հունիսի 5-ի գիշերը ժամը 03:00-ին։ Մնացած անհրաժեշտ մանրամասների (տոմսի գին, այն գնելու հնարավորություն և այլն) մասին տեղեկատվությունն ստանալուն պես ՀՀ դեսպանությունը…
ՉԺՀ թռիչքները դադարեցրել է արդեն 46 ավիափոխադրող
Ներկայումս արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները ՉԺՀ: Այս մասին հայտարարել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։ Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը շատ երկրների ու ընկերությունների հարկադրել է Չինաստան և այնտեղից ուղևորությունների սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել: «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ միջազգային ավիացիոն շուկայում պահանջարկը կտրուկ նվազել է, մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցրել Չինաստանի քաղաքացիների մուտքի…
Թբիլիսին ձգտում է Վրաստան-ԱՄՆ ուղիղ ավիաչվերթ բացել
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասել է, որ գալիք սեպտեմբերին մեկնելու է Միացյալ Նահանգներ՝ ամերիկյան երկու ավիաընկերությունների հետ բանակցելու ԱՄՆ-Վրաստան ուղիղ ավիաչվերթ բացելու համար: Ամերիկյան ավիաընկերությունների անվանումները նա չի նշել: Պատասխանելով InterPressNews-ի (IPN) հարցին, թե ինչ փուլում են ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիաչվերթներ բացելու տնտեսական ուսումնասիրությունները, նախարարն ասել է, որ դրանք ավարտվել են…
Հուրգադայից Երևան է հասել այնտեղ մնացած զբոսաշրջիկների երկրորդ խումբը
Այսօր իրականացվել է Եգիպտոսում մնացած հայաստանցի զբոսաշրջիկների` Հայաստան տեղափոխման համար երկրորդ ավիաչվերթը։ Զբոսաշրջիկները նախ տեղափոխվել են մայրաքաղաք Կահիրե, ապա այնտեղից ՀՀ կառավարության պատվիրած ավիաչվերթով հասել են Երևան։ Ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք է կատարել կեսօրին մոտ։ Սա արդեն երկրորդ չվերթն է, որ կառավարությունը կազմակերպում է Եգիպտոսում հանգստի մեկնածներին Հայաստան վերադարձնելու համար։ Թնջուկն առաջացել է տուրօպերատորի պատճառով, որը…
Մոսկվայում 50 ավիաչվերթ է կասեցվել կամ հետաձգվել եղանակի պատճառով
Մոսկվայի մարզում վատթարացած եղանակային պայմանների պատճառով Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում կասեցվել կամ հետաձգվել է շուրջ 50 ավիաչվերթ: Օդերևութաբանները գնահատել են եղանակային վտանգի «դեղին» աստիճան: Այս մասին հայտնում է life.ru-ն: Դոմոդեդովոյում կասեցվել է 12 չվերթ, Վնուկովոյում՝ 6 չվերթ: Այս երկու օդանավակայաններում նաև հետաձգվել է 24 չվերթ, իսկ Շերեմետևոյում՝ ևս 30 չվերթ: Մինչ այս արդեն հաղորդվել էր, որ…







