ավտոմեքենա
Տավուշի մարզում մեքենան ընկել է ձորը
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և…
Տոնածառ՝ ավտոմեքենայից
Ռուսաստանի Սվերդլովի մարզի Ավտոմոբիլային տեխնիկայի թանգարանում տոնածառի փոխարեն զարդարել են խորհրդային արտադրության ավտոմեքենան: Յուրօրինակ կառույցը ստացել է մոլեկուլյար տոնածառ անվանումը: Մեքենայի տարբեր դետալները սավառնում են օդում՝ շրջապատված խաղալիքներով: Յուրօրինակ տոնածառի նպատակն է բարձր տրամադրություն պարգևել թանգարանի այցելուներին:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել փոսից
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է փոսը և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները փոսից դուրս են բերել «Mercedes-C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Խ.):
ՃՏՊ Գուրգեն Մահարու փողոցում. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գուրգեն Մահարու փողոցի թիվ 150 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան
Դեկտեմբերի 11-ին, ժամը 03:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:02-ին: Պարզվել է, որ Շահումյան փողոցի 36 շենքի բակում այրվել են Գ. Ս.-ին պատկանող «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը…
Մալիշկա գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենա
Դեկտեմբերի 8-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում կայանած «КамАЗ» մակնիշի բեռնատարում (վարորդը՝ Ա. Պ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը…
Ավտոմեքենան ընկել է գետը
Նոյեմբերի 27-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, վարորդը գտնվում է ավտոմեքենայի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ.…
Չինաստանում մի խումբ դպրոցականներ վրաերթի են ենթարկվել
Չինաստանի Լյաոնին նահանգում ավտոմեքենան բախվել է մի խումբ դպրոցականների, հայտնում է ТАСС-ը: Տուժածների հստակ թիվը հայտնի չէ: Վարորդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի 18 հաճախորդը սմարթֆոն և ավտոմեքենա է շահել
ՎիվաՍել–ՄՏՍ–ը հերթական անակնկալն է մատուցել իր հաճախորդներին: 15 հաճախորդ դարձել է Honor 9 Lite սմարթֆոնի, իսկ երեքը՝ Kia Rio X-line մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր, հայտնում է itel.am-ը: Հաջողակ գնորդներն անակնկալ նվերները ստացել են ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված՝ հանդիսավոր արարողության ընթացքում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է խաղարկված սմարթֆոններն ու ավտոմեքենաների բանալիները: «Իրականացված խաղարկությունը հաճելի անակնկալի…









