Հասարակություն

Ավտոմեքենան ընկել է գետը

Նոյեմբերի 27-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, վարորդը գտնվում է ավտոմեքենայի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը քաղաքացիների ուժերով և ՃՈ աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել գետից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ