Արագած
Ապարանի, Թալինի և Արագածի ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում,…
Հոլանդական ընկերությունն իր մշակած կակաչն անվանակոչել է Արագած
ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ, Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և «Փայնաքերը օգնում է Հայաստանին» հիմնադրամի նախաձեռնությամբ, հոլանդական «Maveridge» ծաղկաբուծական ընկերությունն իր մշակած նոր տեսակի սպիտակ կակաչն անվանակոչել է «Արագած», ինչը խորհրդանշում է Արագած լեռան ձյունածածկ գագաթները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արագածոտնի մարզպետարանի Facebook-ի էջից։ Լիճքում կառուցվում է 1866 մետրանոց մայթ Երազգավորս համայնքը արևային ֆոտովոլտային կայան…
Իրազեկման միջոցառումներ՝ Կոտայքի մարզի ճամբարներում. ՔՏՀԱ տեսչական մարմին
Հուլիսի 23-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հրդեհատեխնիկական հետազոտություններին զուգահեռ, իրազեկման ու խորհրդատվության իր գործառույթի շրջանակներում անցկացրել է երկրորդ՝ իրազեկող-խորհրդատվական միջոցառումը։ «ՔՏՀԱ տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային անվտանգության մասնագետները գործնական առաջադրանքների ու հանձնարարությունների միջոցով Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի «Արագած», Աղավնաձոր համայնքի «Հեքիաթների կիրճ», Ծաղկաձորի «ԼԱՎԱ աղբյուր» ճամբարների հյուրերին՝ երեխաներ, ջոկատավարներ, ինչպես…
Փրկարարներն իջեցրել են քաղաքացիներին մոտ 3300 մ բարձրությունից
Հուլիսի 20-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ փրկարարներն իջեցրել են քաղաքացիներին մոտ 3300 մ բարձրությունից։ «Հուլիսի 21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռ բարձրացած արշավախմբի անդամներից մեկն ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ըստ տեղորոշման կոորդինատների պարզվել է, որ արշավախումբը գտնվում է Շիրակի մարզի…
Արագած բարձրանալիս մոլորվել են 11 քաղաքացիներ
Հուլիսի 13-ին, ժամը 05:38-ին ահազանգ է ստացվել, որ Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են և չեն…
ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց, 5 ակումբներ և 58 անձինք որակազրկվեցին
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ հուլիսի 3-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը: ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում…
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա գտնվող լեհ լեռնագնացներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն Արագած լեռան օդերևութաբանական 2-րդ կայանի մոտակայքում հայտնաբերել են լեռան վրա մնացած երկու լեհ լեռնագնացներին և այժմ ուղեկցում են դեպի շտապօգնության ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ավելի վաղ նույն աղբյուրից տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի…
Անհրաժեշտ է կառուցել մարզադաշտեր հատուկ բասկետբոլի համար․ Դիանա Սարգսյան
«Արագած» բասկետբոլային թիմը կազմավորվել է 2018 թվականի ամռանը՝ Ա լիգայի մրցաշարին մասնակցելու և Հայաստանում բասկետբոլը էլ ավելի զարգացնելու նպատակով։ Azat.tv-ն զրուցել է բասկետբոլային ակումբի մենեջեր Դիանա Սարգսյանի հետ։ Մի փոքր պատմեք «Արագած» թիմի կազմի մասին։ Ո՞ր հորիզոնականն է զբաղեցնում այն մրցաշարային աղյուսակում։ Այս տարի կազմը փոփոխության է ենթարկվել, սակայն ամենակարևորն այն է, որ թիմում ունենք…
Արագածը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Գյումրիի նկատմամբ․ Վբեթ Ա լիգա
Բասկետբոլի Հայաստանի Վբեթ Ա լիգայի 10-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Գյումրին» և «Արագածը»: «Արագածը» կարողացավ հաղթանակ տանել խոշոր՝ 123-53 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թեյվին Քամմինգսը («Արագած»)։ Նա վաստակեց ընդհանուր առմամբ 27 միավոր, 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 10 արդյունավետ փոխանցում։
Եվրասիական լիգա. Ուրարտուն ուժեղ էր Արագածից
Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում հանդիպեցին հայկական «Արագածը» և «Ուրարտուն»: Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցած խաղում «Ուրարտուն» հաղթեց 98:73 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Էմանուալ Շեփերդը, որն «Ուրարտուի» կազմում վաստակեց 24 միավոր, 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում: Եվրասիական լիգայում այս թիմերի միջև առաջին խաղում հաղթել էր…
Եվրասիական Լիգա․ Արագածը 25 միավորի տարբերությամբ պարտվեց Բորիսֆենին
Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում Հայաստանի չեմպիոն «Արագածը» 76:101 հաշվով պարտվել է բելառուսական «Բորիսֆենին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Դևին Ջոնսոնը, որը «Բորիսֆենի» կազմում վաստակել է 27 միավոր։ «Արագածը» 6 խաղերում տարել է 3 հաղթանակ և կրել 3 պարտություն: Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են նաև «Ուրարտուն», ղազախական «Բարսի Ատիրաուն», Ռուսաստանը ներկայացնող Տուլայի…
Եվրասիական լիգա. Արագածը հաղթել է, Ուրարտուն պարտվել
Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում Հայաստանի չեմպիոն «Արագածը» 78:69 հաշվով հաղթել է ՄԳԱՖԿ-ին (Ռուսաստան), իսկ «Ուրարտուն» 90:98 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին»: «Արագածը» 5 խաղում տարել է 3 հաղթանակ ու կրել 2 պարտություն, իսկ «Ուրարտուն» հաղթել է մեկ անգամ և պարտվել 4 խաղերում: Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են նաև ղազախական…
Եվրասիական լիգա. Արագածը հաղթել է Ուրարտուին
Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երրորդ տուրի առաջին խաղում «Արագածը» լարված պայքարում 86:79 հաշվով հաղթել է «Ուրարտուին»: Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցած հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դարիուս Կլարկը, որն «Ուրարտուի» կազմում վաստակել է 30 միավոր։ Սա «Արագածի» երկրորդ հաղթանակն էր Եվրասիական լիգայում: «Ուրարտուն», Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալը» և ղազախական «Բարսի Ատիրաուն» տարել են…
Բասկետբոլ․ Գյումրին տոնեց առաջին հաղթանակը
Ընթանում է Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը։ 2-րդ տուրի շրջանակներում Գյումրի քաղաքի համանուն թիմը մրցեց ՖԻՄԱ-ի հետ։ «Գյումրին» առաջին քառորդում հաղթեց 25-20 հաշվով, իսկ մեծ ընդմիջման գնաց ավելի մեծ առավելությամբ․ 51-36: ՖԻՄԱ-ն այդպես էլ չկարողացավ վերականգնվել կորցրածը ու Գյումրիի թիմը հաղթեց։ Ավելի վաղ հաղթանակ էին տոնել նաև «Արագածն» ու «Ուրարտուն»։
Ուրախ եմ, որ հաղթել ենք, ուրիշ բան խաղերից չենք սպասում․ Ուրարտուի մարզիչ
Հայաստանի բասկտեբոլի Սուպերգավաթի խաղում «Ուրարտուն» 84։75 հաշվով առավելության հասավ «Արագածի» նկատմամբ։ Խաղից հետո «Ուրարտուի» գլխավո մարզիչ Միքայել Պողոսյանը մեկնաբանեց հանդիպումը. «Առաջին քառորդից հետո սպասում էի, որ խաղը նույն ձևով կշարունակվի, բայց երկրորդ քառորդում «Արագածը» ցույց տվեց, որ թույլ թիմ չէ։ 3-րդ և 4-րդ քառորդում պաշտպանությունում ստացվեց մեր խաղը, մենք որոշակի կերպով փոխել էինք այն, ինչն…