Հասարակություն
20:20 23/07/2021

Իրազեկման միջոցառումներ՝ Կոտայքի մարզի ճամբարներում. ՔՏՀԱ տեսչական մարմին

Հուլիսի 23-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հրդեհատեխնիկական հետազոտություններին զուգահեռ, իրազեկման ու խորհրդատվության իր գործառույթի շրջանակներում անցկացրել է երկրորդ՝ իրազեկող-խորհրդատվական միջոցառումը։

«ՔՏՀԱ տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային անվտանգության մասնագետները գործնական առաջադրանքների ու հանձնարարությունների միջոցով Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի «Արագած», Աղավնաձոր համայնքի «Հեքիաթների կիրճ», Ծաղկաձորի «ԼԱՎԱ աղբյուր» ճամբարների հյուրերին՝ երեխաներ, ջոկատավարներ, ինչպես նաև նրանց սպասարկող անձնակազմին ներկայացրել են հրդեհային անվտանգության վերաբերյալ իրազեկող ու կիրառական տեղեկատվություն։

Որո՞նք են անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման պատճառները, ի՞նչ է պետք անել դրանցից խուսափելու համար, ի՞նչ են իրենցից ներկայացնում հրդեհային անվտանգության կանոններն ու տարհանման սխեմաները, ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկել հրդեհի ժամանակ, հրդեհաշիջման ի՞նչ ձևեր և միջոցներ կան։ Այս և հարակից մի շարք այլ հարցերի շուրջ անմիջական, ակտիվ ու գործնական երկխոսություն ծավալվեց ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցիչների ու ճամբարականների միջև։

Դպրոցահասակ երեխաներն իրենց հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ ՔՏՀԱՏՄ աշխատակիցներից ուսանելի ու սպառիչ պատասխաններ են ստացել։

Տեսչական մարմնի կողմից անցկացված այս և առաջիկայում ՀՀ այլ մարզերում իրականացվելիք միջոցառումների նպատակը հրդեհային անվտանգության առումով իրազեկվածության ու տեղեկացվածության բարձրացմանը նպաստելն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ