Արամ Հայրապետյան
Հայաստանի Ազգային Հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը մարտի 14-ին պատրաստվում էր վերադառնալ Հայաստան, քանի որ Իրանում ուժգնանում էր կորոնավիրուսի տարածումը։ Խիստ հսկողությունների պատճառով նրան չհաջողվեց վերադառնալ։ Եվ չնայած դրան, դարպասապահն անհատական պայմանավորվածություն է ձեռք բերել, և անվտանգության ու առողջաության բոլոր կանոնները պահպանելով՝ մարզվում է Խոդրո մարզադաշտում։ Հեղինակ՝ Անուշ Լալայան
Հայաստանի ազգային հավաքականի և իրանական «Փեյքանի» դարպասապահ Արամ Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած սահմանափակումների, Իրանում ապրելու և մարզվելու դժվարությունների և ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին. «Ներկայումս գտնվում եմ Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որը երկրում երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով: Հիվանդների թիվն արդեն անցել է 40…
Հայաստանի ազգային հավաքականի և «Ֆեյքանի» դարպասապահ Արամ Հայրապետյանը օգնեց իր թիմին չպարտվել։ Իրանի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Ֆեյքանը» մրցում էր «Մաշին Սազի» հետ։ Հայրապետյանի թիմը սկզբում պարտվում էր 2-0 հաշվով, սակայն «Ֆեյքանին» հաջողվեց հետ բերել կորցրածը ու հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Հայրապետյանը մասնակցել է ամբողջ խաղին։
Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում: Այս մասին տեղեկանում ենք «Ուրարտու»-ի պաշտոնական կայքից։ 33-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փեյքան» ակումբ։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար, և հաջողություն մաղթում հետագա կարիերայում: Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արամ Հայրապետյանն «Ուրարտու»-ի կազմում անցկացրել էր 10 հանդիպում: Հայրապետյանն «Ուրարտու»-ում…
UEFA-ն ներկայացրել է ԵՎՐՈ-2020-ի որակավորմալ փուլին մասնակցած ազգային հավաքկանների լավագույն ֆուտբոլիստներին։ Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանին հաջողվել է վաստակել 747 միավոր ու ճանաչվել ընտրանու լավագույն ֆուտնոլիստ։ Հայրապետյանը 10 խաղում 45 սեյվ է կատարել, բաց է թողել 25 գնդակ, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 59 տոկոս։ Չնայած սրան, Հայրապետյանը ընդհանուր ցուցակում 133-րդն է։ Ամենաշատ միավորները հավաքել…
Եթե այսպես խաղանք Ֆինլանդիայի դեմ, շանսեր չենք ունենա։ Այս մասին ասել է Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը՝ պատմելով Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի՝ Լիխտենշտեյնի հետ խաղից իր տպավորությունների մասին: «Չգիտեմ՝ ինչու այսպես եղավ: Ըստ էության մի հակագրոհ եղավ. ինքներս մեր վիճակը բարդացրինք: Մենք պետք է հաղթեինք, բայց երկրորդ խաղակեսում բաց թողեցինք հաղթանակը: Այժմ պետք…
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը sofascore.com կայքի վարկածով կազմված «Եվրո-2020»-ի ընտրական փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Դարպասապահը ստացել է 7.9 գնահատական: 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Հայաստան-Հունաստան ամբողջ հանդիպմանը: Խաղի ընթացքում կատարել է 9 սեյվ: Հայրապետյանը մեկ անգամ հաջող է դուրս եկել սեփական հրապարակից ու տիրել գնդակին, մեկ անգամ էլ տիրել է բարձրից հետևած փոխանցմանը:…