Արայիկ Բաղրյան
Արարատ Օհանջանյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար
Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Բաղրյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Օհանջանյանը նշանակվել է առողջապահության նախարար:
Արցախի պարետը այցելել է Խարխափուտ սահմանային հսկիչ կետ
Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում: «Գրիգորի Մարտիրոսյանը հետևել է վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության…
Արցախում քննարկվում են կորոնավիրուսի դեմ պայքարի խստացման միջոցներ
Հունիսի 11-ին Արցախի Հանրապետությունում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Խորհրդակցության գլխավոր հարցը եղել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացման մասին։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են պետական նախարար, հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը,…
Արցախում քննարկում է տեղի ունեցել սուր շնչառական վարակների կանխարգելման համար
Մարտի 6-ին Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի և առողջապահության նախարությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի ուսումնական հաստատությունների պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը: Խոսելով դասապրոցեսի դադարեցման և բաց թողնված դասաժամերի լրացման մասին՝ նախարարը տեղեկացրել է,…
Ավարտին են մոտենում Քաշաթաղի շրջանային բուժմիավորման կառուցման աշխատանքները
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այսօր այցելել է ավարտական փուլում գտնվող Քաշաթաղի շրջանային բուժմիավորման շենք, որը այժմ կահավորվում է նորացված գույքով և բուժսարքավորումներով: Քաշաթաղի ՇԲՄ-ում կգործեն թերապևտիկ, վիրաբուժական, շտապօգնության, մանկական, մանկաբարձ-գինեկոլոգիական, վերակենդանացման և ախտորոշիչ բաժանմունքները: Շենքը մինչև տարեվերջ կհանձնվի շահագործման, իսկ 2020 թվականի սկզբին այն արդեն կարող է իր հարկի տակ ընդունել Քաշաթաղի բնակչությանը:…
Արսեն Թորոսյանը հյունընկալվել է Արցախի խորհրդարանում
Մարտի 6-ին ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ողջունելով ՀՀ առողջապահության նախարարին, բարձր է գնահատել ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները՝ նշելով, որ ՀՀ հաջողությունները…






