Արա Բաբլոյան
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին։ Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի…
Ինչ է նկատի ունեցել Արա Բաբլոյանը Փաշինյանի մասին հայտարարությամբ․ ՀՔԾ պարզաբանումը
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել՝ կապված Արա Բաբլոյանի կողմից հնչեցված հայտարարության հետ․ «2019 թ.-ի հոկտեմբերի 23-ին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Արա Բաբլոյանը հայտարարել է. «…Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»: Ես աջակցել եմ…
Հարցերին հստակ պատասխանել եմ․ ավարտվել է Արա Բաբլոյանի հարցաքննությունը
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այսօր տեղի է ունեցել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությունը։ ՀՔԾ-ի բակում լրագրողների հետ ճեպազրույցում Բաբլոյանը հայտարարեց, որ բոլոր հարցերին հստակ պատասխանել է։ Նա նշեց, որ որևէ խախտում չի արել։ Լրագրողների հարցին, թե մարտի 2-ին այդ դիմումն իսկապե՞ս տեսել է, Բաբալոյանը պատասխանեց. «Միանշանակ, որևիցե մեկը, ով ինձ ճանաչում է, ինքը չի…
Արման Բաբաջանյանը նպատակ ունի հասնել ՍԴ անդամների լյուստրացիայի
«Ցավում են Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի համար և մարդկայնորեն չէի ցանկանա երիտասարդ մարդուն տեսնել անազատության մեջ: Սակայն եթե դա է պահանջում արդարադատության հաստատումը, ապա որքան էլ ցավալի, պետք է ընդունել այդ իրողությունը և սպասել գործի ընթացքին»: «ՀԺ»-ի հետ զրույցում երեկ նման կարծիք հայտնեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով իր դիմումի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործին…
Գագիկ Հարությունյանը հերքում է, թե իրեն պարտադրել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հերքում է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հանրապետականի՝ այն ժամանակ իշխող թիմի անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ Նպատակն, ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) այն էր, որ Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե…
Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ․ Արա Բաբլոյան
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությունը տևել է մոտ երեք ժամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ինքը՝ Բաբլոյանը: Խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին՝ Ա. Բաբլոյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը Սահմանադրություն, օրենք չի խախտել։ «Ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ…
Արա Բաբլոյանը ներգրավվել է քրգործում՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով․ Tert.am
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով։ Այս մասին գրումէ է Tert.am-ը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Ըստ…
Արսեն Թորոսյանը հանդիպել է Սթարքի լսողական հիմնադրամի ներկայացուցիչներին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Սթարքի լսողական հիմնադրամի տնօրինության հետ: Վերջիններս ներկայացրել են հիմնադրամի կատարած աշխատանքները և հետագա պլանները, ինչպես նաև առաջարկել են ստեղծել լսողական առողջապահության ազգային ծրագիր։ Լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան Սթարքի լսողական հիմնադրամը` «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, պրոֆեսոր Արա Բաբլոյանի և ԱՄՆ-ից Քավուկչյան ընտանիքի հետ միասին 2015 թվականից որոշել են բարեգործական…
Արա Բաբլոյանը Արարատ Միրզոյանին է փոխանցել խորհրդարանի ղեկավարումը
Խորհրդարանական աշխատանքում ձևավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնած Արարատ Միրզոյանին է փոխանցել օրենսդիր մարմնի հետագա ղեկավարումը՝ մաղթելով հաջողություններ: Արա Բաբլոյանը կարևորել է…
Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան՝ խոսելը, ավելի լավ է՝ վերադառնամ առողջապահություն. Արա Բաբլոյան
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դժվարանում է գնահատել իր աշխատանքը։ «Ինչ արել եմ, դուք պետք է գնահատեք, ես դժվարանում եմ գնահատել իմ աշխատանքը, հուսով եմ՝ դուք կգնահատեք», – Ազգային ժողովում լրագրողների ընդունելության ժամանակ ասաց նա։ Հարցին՝ կցանկանա՞ր նոր խորհրդարանում աշխատել, նա պատասխանեց. «Նոր խորհրդարանում չեմ կարող աշխատել, որովհետև ես ինքս իմ թեկնածությունը ի սկզբանե չեմ…
Բակո Սահակյանը Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու, հայկական երկու հանրապետությունների միջև կապերն ամրապնդելու համար…
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: «Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք և՛ լավ, և՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի: Բնականաբար, առաջին հերթին շնորհավորում եմ մեր զինվորներին, հրամանատարներին,…
2019-ը լինելու է հաղթանակների տարի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,Վեհափառ Տեր,Ազգային ժողովի մեծարգո նախագահ,Կառավարության հարգելի անդամներ,Պետական կառավարման համակարգի…
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի…












