Արթուր Թովմասյան
Պետք է ամրագրենք ու սրբագրենք Արցախի և Հայաստանի անկախությունը․ ԱՀ ԱԺ նախագահ
Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապատեւոթյան Ազգային ժողովը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ հռչակման 30-ամյա տարեդարձի առթիվ ուղերձ է հղել․ «Սեպտեմբերի 21-ին լրանում է համայն հայության երազանքների օրրան՝ Հայաստանի երրորդ Հանրապետության Անկախության 30-ամյա տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի…
Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի, պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արցախի խորհրդարանի ղեկավարը սեպտեմբերի 18-ին հյուրընկալել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին և ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկացրել է Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի գիտակրթական կյանքը և նշել, որ բնագիտական ուղղությունը զարգացնելու առումով որոշակի առարկայական խնդիրներ…
Սա արցախցու կամքը, սեփական իրավունքը իրացնելու 30-ամյակն է․ կայացել է Արցախի հատուկ նիստը
Սեպտեմբերի 1-ին Արցախի ԱԺ-ը հայտնել է, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին: «Նիստին ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ: Մեկ րոպե լռությամբ…
Արթուր Թովմասյան ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ
ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Երևանում է: Այցի շրջանականերում Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Պետք է շրջադարձային քայլեր արվեն ազգային փոքրամասնությունների ոլորտում․…
ՔՊ անդամներն Արցախի ԱԺ նախագահի հետ քննարկել են անվտանգային և մի շարք այլ հարցեր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ պատգամավորներն այսօր` օգոստոսի 23-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում։ Քննարկման առանցքային թեմաներից են եղել Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր:
Միակ ընդունելի տարբերակը Միսնկի խմբի հովանու ներքո բանակցություններն են․ Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության անդամների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում խոսվել է Արցախի կարգավիճակի ու տարածաշրջանային տարբեր մարտահրավերներին առնչվող հարցերի մասին։ Թովմասյանը շեշտել է, որ կուսակցության շահը պետք է ստորադասվի ազգային շահին։ Նա ընդգծել է, որ Արցախի կարգավիճակի…
Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոսին
Օգոստոսի 13-ին Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր- պրոֆեսոր Սերգեյ Աշոտի Մինասյանին: «Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ինքը, բացի քաղաքական գործիչ լինելուց, գիտական աշխարհի մարդ է. «Դադարել եմ գիտությամբ…
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին
Օգոստոսի 9-ին Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: «Հյուրընկալել եմ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: Ինձ համար կարևոր է ԱԺ նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը պարոն Թովմասյանի հետ անցկացնելու փաստը: Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակ ընտրվելու ՔՊ-ն չի խոչընդոտի․ հաստատեց նաև Ալեն…
Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչին
Օգոստոսի 3-ին Արցախ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ, հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում: «Ողջունելով Ալբերտ Անդրյանին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել 90-ականներին ռուս քաղաքական գործիչների հետ ունեցած ակտիվ կապերը և կարևորել դրանց վերականգնումն ու խորացումը: Արայիկ…
Արթուր Թովմասյանի ուղերձը Ալեն Սիմոնյանին
Օգոստոսի 2-ին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հայտնել է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին: «Հարգելի պարո’ն Սիմոնյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Խնդրում…
Արցախի Ազգային ժողովում ընդունել են Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը
Հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Արարատ Միրզոյանը, իր և ՀՀ ԱԺ անունից շնորհավորելով Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին, պատրաստակամություն է հայտնել շարունակել…
Արցախի ԱԺ նախագահը հետմահու շնորհված պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին
Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում՝ ԱՀ մշտական ներկայացուցչությունում, հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին, նրանց փոխանցել Արցախի նախագահի հրամանագրով հետմահու շնորհված պարգևները՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար։ «Նրանց արյամբ են երիզվել Արցախի Հանրապետության սահմանները, նրանց շնորհիվ այսօր ամուր…
Արցախի Ազգային ժողովում ընդունել են Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արարատ Միրզոյանը, իր և ՀՀ ԱԺ անունից շնորհավորելով Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին, պատրաստակամություն է հայտնել շարունակել ընդլայնել երկու հանրապետությունների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով Արարատ…
Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել. Արցախի ԱԺ նախագահ
Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել, հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ ի պատասխան Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի թվիթերյան այն գրառման՝ թե իբր 2020թ նոյեմբերի 10-ի հայտարարության կետերից մեկով Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանի հսկողության ներքո։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի…











