Արթուր Թովմասյան
Արցախի ԱԺ նախագահի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի մամուլի ասուլիսը։ https://www.facebook.com/103859264588196/videos/1534781923389689/
Քաղաքական խաղերը լավ արդյունք չեն ունենա․ Արցախի ԱԺ նախագահը՝ Բագրատյանին
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն Արցախում է։ Նրա հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք սանձազերծված պատերազմական իրավիճակը, խոսել մեր բանակի բարձր մարտունակության մասին։ Իմ խոսքում ընդգծել եմ, որ քաղաքական խաղերը լավ արդյունք չեն ունենա՝ այդ համատեքստում կոչ անելով Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին համախմբվել իշխանությունների շուրջ՝ միասնական…
Խուսափեք զորակոչից, եթե արդեն զորակոչվել եք, հանձնվեք հայերին. Արցախի ԱԺ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին: Կոչը ներկայացնում ենք ստորև. «Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները։ Իրականության մեջ այս անգամ պատերազմի վերսկսման բուն նպատակներից մեկը Թուրքիայի ազդեցության կտրուկ տարածումն է այս տարածաշրջանում, որի համար Ադրբեջանի բնիկ ժողովուրդները թափելու…
Արցախի ԱԺ-ի ներկա և նախկին նախագահները հանդիպել են
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քիչ առաջ ավարտվեց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահների հետ իմ հանդիպումը։ Միաձայն ողջունեցինք ԱՀ Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանի հանդիպումն Արցախի պաշտպանության ակունքներում կանգնած հրամկազմի հետ։ Մեր կողմից կոչ ենք անում Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին ևս նման հանդիպումներ ունենալ, որովհետև փոխադարձ քննարկումները…
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ճեպազրույցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ճեպազրույցը https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/2654077384845170/UzpfSTI4MjAxMzk3OTMwMTIwMzo3OTU4MzkxNzc5MTg2Nzg/
Արցախի բոլոր ուսումնական հաստատությունները անորոշ ժամանակով փակվում են
Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։ Այս մասին Facebook- իր էջում գրել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ խուճապի չմատնվեք, այս ամենը ձեր իսկ ապահովության համար է…
Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ, հայտնում են ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ջերմորեն ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանն իր անկեղծ գոհունակությունն է հայտնել…
Սամվել Բաբայանը հանդիպել է Արցախի ԱԺ պատգամավորներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ, հայտնում են ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Բացելով հանդիպումը՝ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ ԱԺ պատգամավորների հետ հանդիպելու և ԱԽ կառուցվածքի և գործունեության մասին խոսելու ցանկություն է հայտնել ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման…
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի հռչակման օրվան նվիրված միջոցառմանը
Արցախի նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված ԱՀ հռչակման օրվան: Երկրի ղեկավարը ողջունել է մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծելով, որ մեծ մաքառումի գնով է հաջողվել ձեռք բերել Արցախի ազատությունն ու անկախությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ զարգացած և մրցունակ…
Արցախի ԱԺ նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել բարերարներին
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այժմ գտնվում եմ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի 2020թ.-ի ապրիլի 30-ի հրամանագրով՝ ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար և Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ, Ուկրաինայում բնակվող բարերարներ Կորյուն Կիմի Կարախանյանն ու Միսակ Հովհաննեսի Խիդիրյանը պարգևատրվել են…
Թովմասյանը հույս է հայտնել, որ 2021-ին Արցախում պաղպաղակի արտադրամաս կստեղծվի
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր հանդիպել եմ ՀՀ-ում «Փինկ Բերրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Լևոն Սաֆարյանի հետ: «Փինկ Բերրի» ՍՊԸ–ն զբաղվում է պաղպաղակի արտադրությամբ և շուկայում է 2018 թվականից: Իր արատադրանքով պաղպաղակի արտադրամասը բավականին մեծ պահանջարկ ունի բնակչության կողմից: Մենք քննարկել ենք նմանատիպ արտադրամասի առկայությունը նաև Արցախում, և լիահույս…
Արցախի ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում են Արցախի ԱԺ պաշտոնական կայքից։ Դրանում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանն օգոստոսի 12-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն,…
Հանդիպել են Հայաստանի ու Արցախի ԱԺ նախագահները
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այս օրերին ոչ պաշտոնական այցով գտնվում եմ Երևան քաղաքում, որտեղ քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձանք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս առկա լարվածությանը, քննարկեցինք նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարծիքներ փոխանակելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի…
Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, հայտնում են ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ իր իսկ սահմանած օրակարգով՝ հուլիսի 16-ին ժամը 10:00-ին կգումարվի ԱԺ…














