Արթուր Վանեցյան
Ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել մեր պայքարը, ժամը 19։00–ին եկեք Ֆրանսիայի հրապարակ. Արթուր Վանեցյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնում է, որ ինքը վստահ է՝ ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել իրենց պայքարը և այսօր 19։00-ին բոլորին հրավիրոմ է Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի։ Վանեցյանը հայտնեց, որ այսօր փակվել են ոչ միայն Երևանի, այլև՝ մի շարք մարզերի ճանապարհներ. այս պահին Վանաձորում, Վայքում, Սևանում ու մի քանի քաղաքում ճանապարհներ են փակվել։ «Ոստիիկանությունը…
Վանեցյանի նմանները մի 2 արկի ձայն լսելուց փախնում էին, հետո բոլորին դավաճանության մեջ մեղադրում․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում համեմատություն է տարել Մարիուպոլի ինքնապաշտպանության ու Արցախյան 44-օրյա պատերազմում փախչող սպաների միջև։ Պաշտպանության նախարարը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին Հազարավոր թագավորներ ու նախագահներ են եկել, գնացել, հողն է մնայուն․ Սասուն Միքայելյան «Փախնողների ու չփախնողների մասին Մարիոպոլի պաշտպանները, գտնվելով շրջափակման մեջ, սեղմած ատամներով…
Քաղաքականության մեջ ես ընկեր կամ նախկին ընկեր չունեմ․ Վանեցյանը՝ Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու մասին
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանը լրագրողների հետ կարճ զրույցում պատասխանեց՝ «իր ընկեր կամ նախկին ընկեր» Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու վերաբերյալ հարցին։ Վանեցյանը հարցին ի պատասխան ասաց, որ քաղաքականություն ընկերներ, նախկին ընկերներ, հարազատ կամ բարեկան ինքը չունի։ Նրա խոսքով՝ կա քաղաքական թիմ ու կան քաղաքական որոշումներ, որոնցով ինքը առաջնորդվում է։…
«Պատիվ ունեմ»-ի ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը հայտնել է, որ ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կլինի «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հակոբյանը տեղեկացրել է, որ խմբակցության քարտուղարի պարտականությունները կստանձնի ՀՀԿ երիտասարդական թիմի ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Tert.am-ից։
Վանեցյանը դատի է տվել գեներալ-լեյտնենանտ Գագիկ Մելքոնյանին
«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատի է տվել պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտնենանտ Գագիկ Մելքոնյանին։ Վանեցյանի փաստաբանը հայտնել է, որ Պետրոս Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Մելքոնյանը արել է հայտարարություններ, որոնք իբր թե չեն համապատասխանում իրականությանը։ «Կհանդիպենք դատարանում», – ասվում է Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանի տարածած հայտարարությունում։
Գնալու ենք խորհրդարան ու այնտեղից շարունակենք պայքարը․ Վանեցյան
Այսօր ասուլիսի ընթացքում խորհրդարան գնալու մասին է խոսել «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ Նա ասել է, որ եթե որոշեն վերցնել մանդատները, ապա իր թիմին միայնակ չի թողնելու ու գնալու ենք Խորհրդարան և շարունակելու են իրենց պայքարն այնտեղ։ Վանեցյանի խոսքով՝ մանդատ չվերցնելու չունի իրավական հիմք, ու եթե թեկուզ իրենք չվերցնեն մանդատները, մեկ է խորհրդարանն…
Ավելորդ են հետընտրական պրոցեսները. Արցախյան ուժերը ողջունում են Հայաստանում կայացած ընտրությունները
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Արցախի խորհրդարանականները ողջունում են Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները։ ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ընտրություններին, նշեց, որ դրանք անցել են օրենքի պահանջներին համապատասխան և որևէ էական նշանակության ընտրախախտում տեղի չի…
Ընտրության արդյունքը հաստատեց՝ վերջին խոսքը ՀՀ քաղաքացունն է
Ազգային ժողովրդի արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ քաղաքացին ևս մեկ անգամ իր քվեով հաստատեց, որ Հայաստանում այլևս իշխանություն չեն լինելու երկիրը 30 տարի շարունակ թալանող, պետությունը ներսից կազմաքանդող, քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այս ընտրությունները լավագույն ապացույցն են, որ ի տարբերություն նախորդ իշխնությունների, ներկայիս իշխանությունը ամեն ջանք գործադրեց արդար ու թափանցիկ ընտրություն իրականացնելու համար։…
Հայտնի է՝ խորհրդարան անցած ուժերից որ թեկնածուները կդառնան պատգամավորներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կազմեց և ստորագրեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը: Այս թվերը վերջնական կդառնան մեկ շաբաթ անց, քանի որ օրենքն այդքան ժամանակահատված է սահմանում՝ վերահաշվարկի դիմումների քննարկման համար։ Նախնական տվյալների հաշվարկով…
Վանեցյանը քվեարկեց՝ առանց հերթ կանգնելու
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկել է՝ առանց հերթ կանգնելու։ Այս մասին տեղեկանում ենք Radar Armenia-ում հրապարակված տեսանյութից։ Երբ հերթի մեջ կանգնած մարդկանցից մեկը նկատում է, որ հերթում հղի կանայք կան ու տարեցներ, Վանեցյանը պատասխանում է, որ ինքը ներողություն է խնդրում, հետո էլ ասում է, որ խնդրել է՝ իրեն թույլ են տվել, այնուհետև՝…
«Պատիվ ունեմ»-ից Շարմազանովի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը մամուլի ասուլիսով է հանդես գալիս։ Այս մասին տեղեկանում ենք դաշինքի Facebook-ի էջից։ Հիշեցնենք, որ դաշինքը գլխավորում է Արթուր Վանեցյանը։
Բաբայանը իրական համարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ու «Հայաստան» դաշինքի կոալիցիան
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ։ Նա ամբողջովին իրական համարեց «Հայաստան» դաշինքի հետ կոալցիայի կազմումը։ Բաբայանը նշեց, որ իրենք այս իշխանություններին հեռացնելու համար դիմելու են բոլոր տրամաբանված քայլերին։ Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորում է Արթուր Վանեցյանն, իսկ «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։
Կազինոների մասին ստերը մտցնելու ենք բերանը․ Սերժ Սարգսյան
Ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքն ամփոփել է հունիսի 11-ի քարոզարշավը։ Դաշինքի Facebook-ի էջում 2 մեջբերում է արվել դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանից ու ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանից։ «Գալու է ժամանակ, որ կազինոների մասին ստերը մտցնելու ենք իր բերանը», – Սերժ Սարգսյան։ «Անվտանգության խնդիրը լուծելու համար առաջին հերթին դուրս ենք շպրտում այս կապիտուլյանտ իշխանություններին իրենց սենյակներից»,…
Վանեցյանը հարցազրույց է տվել Սոլովյովին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող, դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, ով նախկինում եղել է նաև ԱԱԾ պետ, հարցազրույց է տվել ռուս հայտնի իշխանական լրագրող Վլադիմիր Սոլովյովին։ Հարցազրույցը հրապարակվել է դաշինքի Facebook-ի պաշտոնական էջում։ https://www.facebook.com/pativunenk/videos/127802462699127/?__cft__%5B0%5D=AZUoZWl0RaEt5J3JJmWwESBNR_Fvhv-hflUK2YPhso0A1iB8hfq9fTAVjljCJeAyH3VCE2HRlO08pMLrxgX-UhzSMnbU5WQpEoDicL7XpWRLnJ6QqBISPwdi78hBELChUB2VSZnodashnj3iRh3Au7qC3iuwGpCEOTUvQ6zkltcIQw&__tn__=%2CO%2CP-R