«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկել է՝ առանց հերթ կանգնելու։
Այս մասին տեղեկանում ենք Radar Armenia-ում հրապարակված տեսանյութից։
Երբ հերթի մեջ կանգնած մարդկանցից մեկը նկատում է, որ հերթում հղի կանայք կան ու տարեցներ, Վանեցյանը պատասխանում է, որ ինքը ներողություն է խնդրում, հետո էլ ասում է, որ խնդրել է՝ իրեն թույլ են տվել, այնուհետև՝ առանց արձագանքելու, Վանեցյանը շարժվեց դեպի ընտրատեղամաս։