fbpx
Տնտեսություն

Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում

Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ հերքելով լուրերը, թե Ամանորից հետո դրամն արժեզրկվելու է: Նա շեշտեց, որ դրամի արժեզրկման մասին շրջանառվող լուրերը զուրկ են որևէ հիմքից: 

«Դրամի արժեզրկման մասին լուրերի հիմքում հիմնավոր վերլուծություն չկա: Դրանք ապատեղեկատվություն են: Մեզ ոչ դեֆոլտ, ոչ էլ արժեզրկում չի սպասվում։ Արժութային շուկաները հանգիստ են, խուճապային տրամադրություն չի նկատվում»,- շարունակեց նա:

Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ ՀՀ-ում դրամային ավանդների աճ ու դոլարային ավանդների կրճատում կա։

«Մարդիկ սկսել են ավելի շատ վստահել դրամին: Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ ունենք թե՛ դրամային, թե՛ արտարժութային ավանդների աճ, սակայն դրամականով ավելի շատ»,-ընդգծեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այս տարի ունենք նաև կապիտալի ավելի շատ աճ:

Անդրանիկ Գրիգորյանը նաև շեշտեց, որ Հայաստանում ֆինանսական համակարգը շարունակում է մնալ կայուն, շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին՝ առանց որևէ ռիսկեր առաջացնելու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ