Արկադի Խաչատրյան
Խաչատրյանը բացատրել է, թե ինչու չի ընդգրկվել ԼՀԿ-ի ընտրացուցակում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Facebook-ի իր էջում խոսել է ԼՀԿ-ի ընտրացուցակում ընգրկված չլինելու մասին։ Նա նշել է որ դա իր որոշման արդյունքն է, որը պայմանավորված է Օրենսդիր մարմնում իր գործունեությունը չշարունակելու և իրեն շատ ավելի հոգեհարազատ ֆինանսատնտեսական ոլորտ վերադառնալու ցանկությամբ։ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել «Լուսավոր Հայաստանի» իր գործընկերներին՝ փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի…
Կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովը նոր հարցեր է ուղղել Կառավարությանը
Ազգային ժողովի Կորոնավիրուսի դեմ կառավարության մղած պայքարի արդյունավետությունը ստուգող քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն այսօր նիստի ընթացքում խոսեց Կառավարությանն ուղարկված հարցերի մասին։ Նա հայտնեց, որ նոր հարցեր են ուղարկվել Կառավարությանը, մասնավորապես՝ Էկոնոմիկայի, արդարադատության նախարարներին ու ՊԵԿ-ին։ Հանձնաժողովը մտադիր է վերլուծել, թե ինչ դժվարություններ է ունեցել բիզնեսը համաճարակի ընթացքում ու արդյոք ժամանակին և անհրաժեշտ ծավալով միջոցառումներ…
Քննիչ հանձնաժողովը 251 հարց է ուղղել Կառավարությանը․ Խաչատրյան
Խորհրդարանում ընթացող ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը պատմեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին։ Նա ասաց, որ երեկ 251 հարցից բաղկացած հարցաշար են ուղարկել Կառավարություն, ինչպես նաև հարցումներ են ուղարկվել հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, Կենտրոնական բանկ, Գլխավոր դատախազություն ու Մարդու իրավունքների պաշտպանին։ Խաչատրյանի խոսքով՝ հարցերը վերաբերվում են…
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ապահովագրությունից ստացված հատուցումները չենթարկել հարկման
«Լուսավոր Հայաստան» խմբակցությանն այսօր՝ մայիսի հինգին, ներկայացրել է օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ապահովագրական հատուցման գումարը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ: ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Վերջինս ասաց, որ ներկայումս վարկ ստանալու համար բանկերին և վարկային կազմակերպություններին դիմող շատ ֆիզիկական և իրավաբանական…
Կար գազի սակագնի խնդրի լուծման հնարավոր 4 տարբերակ․ պատգամավոր
Այսօր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է գազի գնի հնարավոր բարձրացման լուրը. ակամայից հիշեցի անցած տարի մարտի 27-ին ԱԺ-ում կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ իմ կողմից բարձրացված հարցը, թե ո՞վ է փակելու Հայաստան մատակարարվող գազի թանկացման հետևանքով առաջացող ֆինանսական ճեղքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Նա, մասնավորապես, նշել է.…
Ո՞ւմ է թիրախավորում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը․ պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Facebook-ի գրառմամբ մանրամասն անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծին։ Նա, մասնավորապես, նշել է. «Եվս մեկ անգամ այն մասին, թե ո՞ւմ է թիրախավորում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը Ինչպես գիտեք, արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Ապօրինի ծագում…
Բյուջեի նախագծում զգալի առաջընթաց կա, բայց քննադատության տեղ էլ է մնում․ Արկադի Խաչատրյան
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, անդրադառնալով 2020 թվականի բյուջեի նախագծին, նշեց, որ շատ լավ կողմեր կան, զգալի առաջընթաց կա, բայց քննադատության տեղ էլ է մնում: Նա հավելեց, որ իրենց կուսակցությունը հանդես է եկել և ներկայացրել շուրջ 150 առաջարկ, սակայն Կառավարությունից առայժմ պատասխան չի ստացվել: «Մենք դեռևս սպասում…
Կառավարության կառուցվածքի փոփոխությունը չի կարող լինել ինքնանպատակ. Արկադի Խաչատրյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը խորհրդարանում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ասաց. «Կառավարության կառուցվածքի փոփոխությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է ավելի արդյունավետ կառավարման իրական հնարավորություն ստեղծի և արտացոլի կառավարության հիմնական գերակայություններն ու առաջնահերթությունները»: Նա ընդգծեց՝ կարևոր է, որ կառուցվածքում լինեին Գյուղատնտեսության և…
Ինչու՞ է իբրև սեփականատեր դիտարկվում միայն ֆիզիկական անձը. պատգամավորը դիմեց Գարեգին Բաղրամյանին
Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը ապրիլի 12-ի տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվող հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող նախագծերի զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանին դիմեց մի շարք հարցերով: Նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են իբրև սեփականատեր դիտարկում միայն ֆիզիկական անձին: «Իրավաբանական անձին ինչո՞ւ չեք դիտարկում սեփականատերերի մեջ:…
Գյուղատնտեսությունում անցյալ տարի 7.6 տոկոս անկում է գրանցվել. քննարկում Աժ-ում
Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց գործադիրի ղեկավարին նշելով, որ կառավարության անցյալ տարվա ծրագրով տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղություններ էին նշվել գյուղատնտեսությունը ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Նա նշեց, որ գյուղատնտեսությունում անցյալ տարի 7.6 տոկոս անկում է գրանցվել: «Նախորդ տարի վարչապետի հինգ…
Ստաժ չունեցող մարդը և 12 տարվա ստաժ ունեցող մարդը ստանալու են նույն գումարը. Արկադի Խաչատրյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը մարտի 26-ին խորհրդարանում դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին՝ հարց ուղղելով հիմնական կենսաթոշակի վերաբերյալ. հաշվարկներ կա՞ն, թե որքան կպահանջվի հիմնական կենսաթոշակը նվազագույն կենսաթոշակի չափ՝ 25 500 դրամ սահմանելու համար: «Եթե հիմնականը թողնում ենք նույն մակարդակի, սահմանում ենք նվազագույն, սա նշանակում է, որ ստաժ չունեցող…