Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, անդրադառնալով 2020 թվականի բյուջեի նախագծին, նշեց, որ շատ լավ կողմեր կան, զգալի առաջընթաց կա, բայց քննադատության տեղ էլ է մնում:
Նա հավելեց, որ իրենց կուսակցությունը հանդես է եկել և ներկայացրել շուրջ 150 առաջարկ, սակայն Կառավարությունից առայժմ պատասխան չի ստացվել:
«Մենք դեռևս սպասում ենք Կառավարության արձագանքին»,- ասաց Խաչատրյանը:

