արձակուրդ
ՄԻՊ-ի աջակցությամբ կինը վերականգնվել է նախկին աշխատանքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության արդյունքում վերականգնվել է նախկին աշխատանքում։ Վերականգնվել է նաև երեխայի խնամքի համար 3 ամիս չվճարված նպաստը։
Շվեյցարիայում երեխայի խնամքի համար հայրերին նույնպես արձակուրդ կտրամադրցի
Շվեյցարիայի Դաշնային ժողովի Ազգային խորհուրդը (ստորին պալատ) հավանություն Է տվել հայրերին նորածին երեխայի խնամքի երկշաբաթյա արձակուրդի տրամադրման օրինագծին: Այդ մասին հայտնել Է 20minutes.ch նորությունների պորտալը: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել Է 129 պատգամավոր, դեմ՝ 62-ը: Խորհրդարանականներն օրենսդրական նախաձեռնությունը քննարկել են վեցուկես ժամ: Երկրի խորհրդարանը երեխայի ծնվելուց հետո հայրերին արձակուրդ վերցնելու իրավունքով օժտել Է փորձում արդեն 20…
Նորածին երեխաներ ունեցող հայրերին արձակուրդ տրամադրելու մասին հարցը Շվեյցարիայում դրվել է քննարկման
Շվեյցարիայի Դաշնային ժողովի ազգային խորհուրդը հավանություն է տվել նորածին երեխաներ ունեցող հայրերին երկշաբաթյա արձակուրդ տրամադրելուն: Այս մասին տեղեկացնում է RTS հեռուստաալիքը։ Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը ավելի վաղ РИА Новости-ին հայտնել էր, որ Եվրախորհրդարանն ու Եվրամիության Խորհուրդը նախապես հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկին, որն է՝ ԵՄ անդամ երկրներում պարտադիր արձակուրդ մտցնել նորածին երեխաներ ունեցող հայրերի համար։ Երեխայի…
Հարդենը 10 հազար դոլար է նվիրաբերել աղքատ ընտանիքին
«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմսի Հարդենը, ով այս օրերին Բահայան կղզիներում վայելում է արձակուրդը, մոտոցիկլով զբոսանքի ժամանակ պատահաբար հանդիպել է աղքատ ընտանիքի։ Այս մասին հայտնում է Fadeaway World-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, իմանալով, որ ընտանիքի մայրը երեխաներին կերակրում է ձկնորսության միջոցով, բասկետբոլիստը որոշել է 10 հազար դոլար նվիրատվություն կատարել։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ջեյմս Հարդենը բարեգործություն է…
Նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման…
Արթուր Վանեցյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ: Այդ մասին նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ: Արթուր Վանեցյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ԱԱԾ տնօրենին կփոխարինի ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը:
Ալեկոծ Սևանը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր վերջին արձակուրդային օրն է անցկացնում Սևանում և քիչ առաջ տեսանյութ է հրապարակել վերնագրելով այն՝ «Ալեկոծ Սևանը»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/449684475585768/
Փոքրիկ սիմինդ փարթի արեցինք. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին արձակուրդում է, լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում և կից գրել. «Մեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2372355819751466
Աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում. վարչապետը լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում, որին կից գրել է. «Աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում. Դիլիջան»: Հիշեցնենք, որ վարչապետն այս պահին գտնվում է արձակուրդում: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2369038896749825/?type=3&theater
Արայիկ Հարությունյանը կգտնվի արձակուրդում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այդ ընթացքում Արայիկ Հարությունյանին կփոխարինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ պաշտոնական կայքից:
Նիկոլ Փաշինյանը կմեկնի արձակուրդ
Կառավարության աշխատակազմից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ կլինի արձակուրդում: Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նախարար Հակոբ Արշակյանը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին կտրամադրվի արձակուրդ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի…
Մերկելը երկարաժամկետ արձակուրդի կմեկնի առողջական խնդիրների պատճառով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկարատև արձակուրդի է մեկնում: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ արձակուրդի հիմնական պատճառը Մերկելի մոտ վերջերս դրսևորվող մարմնի անկառավարելի ցնցումներն են։ Նշվում է նաև , որ Մերկելը հանգստի մեջ կլինի 28 օր: Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ընթացում նա գտնվելու է Մալդիվյան կղզիներում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կանցլերն իր…
Բարսելոնայի ֆուտբոլիստները վերսկսում են մարզումները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներն արդեն վերադարձել են արձակուրդից: Այս մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: 💪 First day at the office 🏃♂️ pic.twitter.com/9l9mFQe4KW — FC Barcelona (@FCBarcelona) July 14, 2019 Աղբյուրի հաղորդմամբ՝ բոլոր խաղացողները բուժզննում են անցել և շուտով կսկսեն նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Նշենք, որ «կապտանռնագույններ»-ի համար Լա Լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 16-ին: 🏃♂️🏃♂️🏃♂️🏃♂️💪 @samumtiti…














