արձակուրդ
Հայկ Մարությանը կարճատև արձակուրդի է մեկնել
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է կարճատև արձակուրդի՝ հուլիսի 27-31-ը ներառյալ։ Քաղաքապետը արձակուրդի ընթացքում կլինի Հայաստանում»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219503107874074&id=1405208089&__cft__[0]=AZVCbRwzOMv1oA4d4vszhs7FgeI4IUIUlnMq5HhShc455b-wtr7DdN5Ii7GoeyuD4KA0R8yAQnKRM7Pl-lWM0VN4DYO_Wo3dzayy9j7rUvb-ONGQi4meW2hBx4Go0mHEKmc&__tn__=%2CO%2CP-R
Արարատ Միրզոյանը ԱԺ բոլոր պատգամավորներին, բացի իրենից, արձակուրդ է տրամադրել
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` կարգադրում եմ. 1.Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻ) տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդը` 30 աշխատանքային…
Բադասյանն ասել է, թե ինչու ՍԴ-ում նիստեր չեն կայանում
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցում խոսել է այն մասին, թե ինչու Սահմանադրական դատարանում նիստեր չեն կայանում։ Նա նշել է, որ այս իրավիճակն առաջացել է երկու դատավորների արձակուրդում լինելու պատճառով, իսկ եթե նրանք չգնային արձակուրդ, ապա հնարավոր կլիներ ապահովել քվորում։ «Սահմանադրության փոփոխության արդյունքում չի առաջացել, այլ երկու դատավորների արձակուրդ մեկնելու», – ասել…
Կլոպը հնարավոր է մարզչական կարիերան շարունակի Գերմանիայի հավաքականում
Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը հաղորդել է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հնարավոր է մարզչական կարիերան շարունակի Գերմանիայի հավաքականում։ Կլոպը 2015 թվականից որպես գլխավոր մարզիչ աշխատում է «Լիվերպուլում»։ 53-ամյա գերմանացի մասնագետը հետաքրքված է Գերմանիայի ազգային հավաքականում աշխատանքի անցնելով։ Մինչ այս Յուրգեն Կլոպը հայտնել էր, որ «Լիվերպուլում» աշխատելու է ևս 4 տարի, այնուհետև գնալու էր արձակուրդ։ Նշենք,…
Հրայր Թովմասյանը ու ՍԴ ևս մեկ դատավոր երեկվանից արձակուրդ են ձևակերպել
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Ղազարյանը կոնկրետ չի ասել, թե երբ են դատավորները վերադառնալու արձակուրդից, սակայն նշել է, որ նրանց արձակուրդների տևողությունները տարբեր են ու կվերադառնան տարբեր օրերի։
Արտակարգ դրության պայմաններում ԱՀ ՊՆ զորամասեր արգելվում են տեսակցություններն ու ծանրոցներ ստանալը
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հայտարարվել է արտակարգ դրություն։ Այն կտևի մինչև մայիսի 12-ը, հայտարարված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ սահմանափակումներ են մտցվել քրեակատարողական հիմնարկում, ձերբակալվածներին պահելու վայրերում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հոգեբուժական կազմակերպություններում։ Պայմանավորված արտակարգ դրությամբ սահմանափակումներ են մտցվել նաև Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում։ Ըստ նախագահի հրամանագրի…
Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ.Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով: Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2593077011012678?__xts__[0]=68.ARC-Qx5NphuwaXc70AZtGVlv2BopopoYgv9txHGRxgYE0r0mCryGWai5TAAKTyrkUAH7sSyEamdl8hrTno0Z1LXhrEYjwWOrUUjovQ4H0pr4VaI3EFefEIGYm8D0hryoORQgz_oDvn648wbg5qeikfiI6raJHaHhWxt6VOaqH1xc03iOUaas76_lmdUUCqb6Ke0cNAJ-YqKsM19kfXurNaRVYqhl_-NJOosShUotxU9kwUDK5jS0sZHX2bK8xUlV_357OXPPMd3CPLngXAFYBLCzRloY5vTOAJb3aI_byN2OjK2t5uj9EUNlObkAzsLdsEbqlDAo8Dd89ubDxTvB-AeV&__tn__=-R
Արտակարգ դրության պայմաններում ՄԻՊ-ն աշխատում է 24 ժամ
ՀՀ ՄԻՊ գրասենյակը Facebook-ի էջով հայտնում է, որ արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Էջում մասնավորաբար գրված է. «Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը: Հասցեագրվող բողոքները մեծ…
Վարչապետը չեղարկել է Լոռու մարզպետին արձակուրդ տրամադրելու որոշումը
ՀՀ վարչապետն այսօր` մարտի 19-ին չեղարկել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու որոշումը: «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 6-ի «Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 322-Ա որոշումը»,-ասված է վարչապետի որոշման մեջ: Այս մասին հայտնում է` www.e-gov.am-ը:
Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-ում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում և ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին: Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։ Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։ Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։ Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝…
Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել: Որոշման մեջ մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝…
Երբ են մեկնարկելու դասերը դպրոցներում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նախորդ տարվա ամռանը հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքների ընթացքում սովորողներին տրվում են արձակուրդներ՝ աշնանային, ձմեռային և գարնանային: Առաջին դասարանցիներին տրվել է՝ ձմեռայինը արձակուրդ՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը…
ՀՀ Ազգային ժողովը արձակուրդ գնաց
Շնորհիվ այս օրենսդրական փաթեթի, համայնքների միավորման կամ բաժանման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնության դեպքում բնակիչները կկարողանան նախաձեռնել տեղական հանրաքվե։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում և հարակից օրենքներում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում ասաց փաթեթի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Նա ընդգծեց, որ…
Դպրոցներում ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 23-ից
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ձմեռային արձակուրդի օրերը: Այսպես, առաջին դասարանցիների ձմեռայինը արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։ Երկրորդ դասարանցիների ձմեռայինը արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։ Ուսումնական…














