արմավիրի մարզպետարան
Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել ոռոգման գործընթացի վերաբերյալ
Օգոստոսի 20-ին ՏԿԵ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում՝ մարզում ոռոգման գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակիցներ։ Նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է…
Հացիկ համայնքի 90-ականներից չգործող մշակույթի տունը կվերսկսի գործունեությունը
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Հացիկ համայնքում շարունակվում են 1971 թվականին կառուցված և մինչև 90-ական թվականները գործող մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 15 մլն 769.6 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 4,730.9 հազար դրամ (30%), իսկ համայնքի մասնակցությունը 11,038.7…
Մեծ շուքով նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակը
Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն սեպտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում տոնակատարություն է կազմակերպվում և զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով, ազգային արժանապատվության բարձր զգացումով նշվում է հերոսամարտի տարելիցն ու հարգանքի տուրք է մատուցվում 18 նահատակների հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։ Ավանդական դարձած տոնակատարութանն այսօր աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների ու…
Կառավարության հավանությանն է արժանացել մարզում առաջնահերթ լուծում պահանջող ևս 4 ծրագիր
Կառավարության հավանությանն է արժանացել մարզում առաջնահերթ լուծում պահանջող ևս 4 ծրագիր ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված մարզում առաջնային լուծում պահանջող ևս 4 ծրագիր: Այդ ծրագրերն են. ✔️ Էջմիածին քաղաքում կոյուղագծերի ընդլայնում. ✔️ Նորակերտ համայնքում մշակույթի տան ջեռուցում. ✔️ Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգում.…
Ակնալիճ համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները
ՀՀ Արմավիրի մարզպետարանի Facebook-ի էջից տեղեկանում ենք. 2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ակնալիճ համայնքում սկսվել են Արարատյան և Ազատամարտիկների փոխոցների մի հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 60 մլն 850 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 27 մլն 364 հազար դարմ, իսկ համայնքի մասնակցությունը` 33 մլն 445…
Արմավիրի մարզպետարանի հայտարարությունը՝ Զարթոնքի գյուղապետի հրաժարականի վերաբերյալ
Զարթոնք համայնքի ղեկավարը լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է արել։ Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծելու հնարավոր տարբերակները: Քննարկման արդյունքում…






